Դյունա: Մաս երրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյունա: Մաս երրորդ
Երկիր ԱՄՆ
Ժանրէպիկական ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
ՌեժիսորԴենի Վիլնյով
Սցենարի հեղինակԴենի Վիլնյով
ԴերակատարներԹիմոթի Շալամե
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՆախորդԱվազաբլուր 2

«Դյունա: Երրորդ մաս» (անգլ.՝ Dune: Part Three), սպասվող գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Դենի Վիլնյովը, այն պետք է լինի «Դյունա։ Մաս երկրորդ» (2024) ֆիլմի շարունակությունը և եռագրության վերջին մասը։ Ֆիլմի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտնի է դարձել 2023 թվականին։

Սյուժե

Ֆիլմի սցենարը հիմնված կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» վեպի վրա: Այն սկսվում է Փոլ Աթրեյդեսի գալակտիկական կայսրի կառավարման 13-րդ տարում: Փոլն իմանում է դավադրության գոյության մասին, բայց չի շտապում բացահայտել այն։

Դերերում

Դերակատար Դեր
Թիմոթի Շալամե Փոլ Աթրեյդս Փոլ Աթրեյդս

Արտադրություն

Դենիս Վիլնյովի պլանները՝ «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանելու և այդպկերպ եռագրություն ստեղծելու մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2023 թվականի հունիսին։ Այս ծրագրերն ամբողջովին տեսական են եղել՝ կախված Դյունա 2-ի առևտրական արդյունքներից և «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման ժամանակից: Նույնիսկ այն ժամանակ կար ենթադրություն, որ ֆիլմը կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» գրական շարքի երկրորդ մասի ադապտացիան[1]։

2023 թվականի օգոստոսին Վիլնյովն ասել է, որ արդեն աշխատում է ֆիլմի սցենարի վրա և հաստատել, որ ֆիլմը հիմնված կլինի «Ավազաբլրի մեսիայի» վրա։ Ռեժիսորն իր խոքերով՝ երազում է նկարահանել «Դյունայի» մասին եռագրություն[2][3], որից հետո անցնել այլ պատմությունների, քանի որ Հերբերտի հետագա վեպերը համարում է չափազանց «էզոթերիկ»։ Ֆիլմում Վիլնյովը ցանկանում է ցույց տալ ամենն այնպես ինչպես դա արել է «Ավազաբլրի մեսիայի» հեղինակը, որ Փոլ Աթրեյդին չպետք է համարել անվերապահորեն դրական հերոս՝ նրա ճակատագիրը ավելի շուտ «վտանգի նախազգուշացում» է[4][5]։

Ենթադրաբար սցենարի վրա աշխատելիս Վիլնյովին կօգնի Ջոն Սփայթսը, որը մասնակցել է «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերի աշխատանքներին[6]։ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Վիլնյովը գրեթե ավարտել է սցենարի աշխատանքները, սակայն ասել է, որ 2-րդ և 3-րդ մասերի նկարահանումների միջև դադար է վերցնելու։

Ծանոթագրություններ

  1. «Режиссёр Дени Вильнёв может заняться третьей частью «Дюны»». Kanobu.ru (ռուսերեն). Վերցված է 2023-07-02-ին.
  2. Дени Вильнёв рассказал, о чём может быть «Дюна 3»
  3. Дени Вильнев заявил, что снять третий фильм «Дюна» является его «мечтой»
  4. Denis Villeneuve Teases Possible Dune: Part Three Based On Dune Messiah: ‘There Are Words On Paper’ — Exclusive
  5. Дени Вильнёв хочет снять третью часть «Дюны» в случае успеха второй
  6. Дени Вильнев собирается снять «Дюну 3»