Դյունա: Մաս երրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյունա։ Մաս երրորդ
ԵրկիրԱՄՆ
Ժանրէպիկական ֆիլմ, գիտական ֆանտաստիկա
ՀիմքՖրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» վեպ
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով
Սցենարի հեղինակԴենի Վիլնյով
ԴերակատարներԹիմոթի Շալամե
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՆախորդԴյունա։ Մաս երկրորդ

«Դյունա։ Երրորդ մաս» (անգլ.՝ Dune: Part Three), սպասվող գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Դենի Վիլնյովը, այն պետք է լինի «Դյունա։ Մաս երկրորդ» (2024) ֆիլմի շարունակությունը և եռագրության վերջին մասը։ Ֆիլմի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտնի է դարձել 2023 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը հիմնված կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» վեպի վրա։ Այն սկսվում է Փոլ Աթրեյդեսի գալակտիկական կայսրի կառավարման 13-րդ տարում։ Փոլն իմանում է դավադրության գոյության մասին, բայց չի շտապում բացահայտել այն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Թիմոթի Շալամե Փոլ Աթրեյդս Փոլ Աթրեյդս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Վիլնյովի պլանները՝ «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանելու և այդպկերպ եռագրություն ստեղծելու մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2023 թվականի հունիսին։ Այս ծրագրերն ամբողջովին տեսական են եղել՝ կախված Դյունա 2-ի առևտրական արդյունքներից և «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման ժամանակից։ Նույնիսկ այն ժամանակ կար ենթադրություն, որ ֆիլմը կլինի Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլրի մեսիան» գրական շարքի երկրորդ մասի ադապտացիան[1]։

2023 թվականի օգոստոսին Վիլնյովն ասել է, որ արդեն աշխատում է ֆիլմի սցենարի վրա և հաստատել, որ ֆիլմը հիմնված կլինի «Ավազաբլրի մեսիայի» վրա։ Ռեժիսորն իր խոքերով՝ երազում է նկարահանել «Դյունայի» մասին եռագրություն[2][3], որից հետո անցնել այլ պատմությունների, քանի որ Հերբերտի հետագա վեպերը համարում է չափազանց «էզոթերիկ»։ Ֆիլմում Վիլնյովը ցանկանում է ցույց տալ ամենն այնպես ինչպես դա արել է «Ավազաբլրի մեսիայի» հեղինակը, որ Փոլ Աթրեյդին չպետք է համարել անվերապահորեն դրական հերոս՝ նրա ճակատագիրը ավելի շուտ «վտանգի նախազգուշացում» է[4][5]։

Ենթադրաբար սցենարի վրա աշխատելիս Վիլնյովին կօգնի Ջոն Սփայթսը, որը մասնակցել է «Դյունա» և «Դյունա 2» ֆիլմերի աշխատանքներին[6]։ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Վիլնյովը գրեթե ավարտել է սցենարի աշխատանքները, սակայն ասել է, որ 2-րդ և 3-րդ մասերի նկարահանումների միջև դադար է վերցնելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Режиссёр Дени Вильнёв может заняться третьей частью «Дюны»». Kanobu.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  2. Дени Вильнёв рассказал, о чём может быть «Дюна 3»
  3. Дени Вильнев заявил, что снять третий фильм «Дюна» является его «мечтой»
  4. Denis Villeneuve Teases Possible Dune: Part Three Based On Dune Messiah: ‘There Are Words On Paper’ — Exclusive
  5. Дени Вильнёв хочет снять третью часть «Дюны» в случае успеха второй
  6. Дени Вильнев собирается снять «Дюну 3»