Գրքով տղայի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:52, 1 Հուլիսի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գրքով տղայի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչԺան-Բատիստ Պերոնո
տարի1740
բարձրություն63 սանտիմետր[1]
լայնություն52 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք
Ծանոթագրություններ

Գրքով տղայի դիմանկարը, ֆրանսիացի նկարիչ Ժան-Բատիստ Պերոնոյի նկարը Էրմիտաժի հավաքածուից։

Նկարում պատկերված է 8-10 տարեկան տղա, որը կրում է բաց շագանակագույն կապա։ Նա նստած է սեղանի դիմաց և ձեռքերում պահում է բաց գիրքը։ Հայացքն ուղղված է հանդիսատեսին։ Նկարի աջ հատվածի ներքևում կարմիր ներկով գրված են 2277 թվերը, որոնք համապատասխանում են էրմիտաժի՝ 1797 թվականից սկսված ձեռագիր առաջին կատալոգում նկարի հաշվառված համարին։

Կտավը նկարվել է 1740-ական թվականների կեսին և 1746 թվականին ցուցադրվել է Փարիզյան սալոնում, որտեղ 150 համարի տակ նշված է որպես «յուղաներկով դիմանկար, որը պատկերում է գրքով դպրոցական տղային՝ նկարչի եղբորը»[2]։ Գրեթե նույն ժամանակահատվածում նկարը ձեռք է բերել Գ․ Ն․ Տեպլովը։ 1781 թվականին՝ նրա մահից հետո, նրա որդի Ա․ Գ․ Տեպլովը հոր պարտքերը փակելու նպատակով նկարը վաճառել է Էրմիտաժին[3]։

Տեպլովների հավաքածուի մեջ գտնվելու ընթացքում հեղինակի անունը կորել է և 1797 թվականի ձեռագիր կատալոգում նկարը ներառվել է որպես անհայտ նկարչի ստեղծագործություն։ 1859 թվականի էրմիտաժյան բնութագրի մեջ նկարի հեղինակ է նշվում Ժան Գրյոզը։ Այդ կարծիքն է պաշտպանել նաև Գ․ Ֆ․ Վաագենը[4]։ 20-րդ դարի սկզբներին նկարը վերագրվել է Ժան-Բատիստ Պերոնոյին։ Այդ ժամանակից ի վեր նկարի՝ Պերոնոյին պատկանելը համարվում է անվիճելի և 1908 թվականից սկսած էրմիտաժյան կատալոգի մեջ որպես նկարի հեղինակ նշվում է Պերոնոն[5]։

Նկարը ցուցադրվում է Ձմեռային պալատի 286-րդ դահլիճում[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37573/
  2. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 244.
  3. Левинсон-Лессинг В. Ф. История картинной галереи Эрмитажа (1764—1917). — Л.: Искусство, 1986. — С. 276—277.
  4. Waagen G. F. Die Gemäldesammlung in der Kaiserlichen Eremitage zu St.-Petersburg nebst Bemerkungen über andere dortige Kunstsammlungen. — München, 1864. — S. 307.
  5. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 244.
  6. Государственный Эрмитаж. — Перроно, Жан-Батист. «Портрет мальчика с книгой».