Խուլ եղինջ սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:16, 4 Մարտի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խուլ եղինջ սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Տեսակ Խուլ եղինջ սպիտակ
Լատիներեն անվանում
Lamium album


Խուլ եղինջ սպիտակ (լատին․՝ Lamium album), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

30-80 սմ բարձրությամբ հորիզոնական կոճղարմատով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունը ուղիղ է և ցրված մազիկներով ծածկված։ Երկար կոթուններով, սրածայր, ատամնաեզր, երկարավուն-սրտաձև տերևները հակադիր դասավորված են քառանիստ ցողունի վրա։ Վերին տերևների անոթներում օղակներով դասավորված են խոշոր, երկշուրթ ծաղիկները։ Թավոտ բաժակը զանգակաձև է և ունի սրված ատամիկներ։ Կարճ, թեքված խողովակով պսակը սպիտակ է։ Երկարավուն-ձվաձև պտուղները եռանիստ ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն

Աճում են անտառներում, թփուտներում, աղբավայրերում, այգիներում և բանջարանոցներում։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են խուլ եղինջի՝ ծաղկման շրջանում հավաքվող ծաղիկները։ Ծաղկապսակները պարունակում են դաբաղանյութեր, լորձանյութեր, սապոնիններ, եթերային յուղ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, գլիկոզիդներ, խոլին, գիստամին, ասկորբինաթթու և այլն։ Ծաղիկներից պատրաստում են թեյ, որն օգտագործում են սակավարյունության, թոքերի հիվանդությունների, թութքի և մաշկային բորբորքումների դեպքում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ սպիտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ սպիտակ» հոդվածին։