Սրոհունդ գեղատես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:38, 20 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սրոհունդ գեղատես
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Սրոհունդազգիներ
Տեսակ Սրոհունդ գեղատես
Լատիներեն անվանում
Hypericum formosissimum


Սրոհունդ գեղատես (լատին․՝ Hypericum formosissimum), սրոհունդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

5-7 (15) սմ բարձրությամբ ցածրահասակ, բազմամյա, գեղազարդային բույս է։ Ցողունները բազմաթիվ են, բարակ, համարյա թելանման և փռված։ Տերևների երկարությունները հասնում են մինչև 1 սմ–ի, արտաքինից ձվաձև են, երկարավուն, ամբողջաեզր, ցողունի վրա դասավորված են հակադիր ձևով։ Սակավաթիվ ծաղիկները ճյուղերի գագաթներին 1-3–ական են։ Բույսը կազմված է հիմքում միաձուլված, եզրերից միաշաքար, նոսր դասավորված գեղձերով բաժակաթերթերից։ Եզրերից առանց գեղձերի պսակաթերթերը դեղին են։ Պտուղը բազմաթիվ մանր Սերմերից բաղկացած մանր տուփիկ է[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Արփա, Նորավանքի կիրճ, Խաչիկ գյուղի մոտ)[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100–1500 մ բարձրությունների վրա, կրաքարային ժայռերի ճեղքերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]:

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրոհունդ գեղատես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրոհունդ գեղատես» հոդվածին։