Բոշխ պիրենեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:17, 10 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բոշխ պիրենեյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Բոշխ պիրենեյան
Լատիներեն անվանում
Carex pyrenaica


Բոշխ կախված (լատին․՝ Carex pyrenaica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Խիտ ճիմ առաջացնող, 6-12 (20) սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ցողուններից մի փոքր կարճ են, գծային և 1-1,5 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլը կազմված է մեկ գագաթնային հասկիկից։ Ծածկող թեփերը սևավուն են, սուր, բաց գույնի նեղթաղանթային եզրով։ Կանաչավուն պարկիկների երկարությունը 2,8-3 մմ է, ձվաձև-նշտարաձև են, վերին կեսում՝ սևավուն, կարճ ոտիկով և գոգավոր երկատամ կտուցով[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Ապարանի (Թեժ լեռ) և Գեղամի (լեռնագագաթ Աժդահակ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 3000-3200 մ բարձրությունների վրա, քարքարոտ, խճաքարոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]:

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին քոչվոր անասնապահության և կլիմայի փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ պիրենեյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ պիրենեյան» հոդվածին։