Անտոխլամիս կաթնախոտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:03, 6 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անտոխլամիս կաթնախոտային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Թելուկազգիներ
Տեսակ Անտոխլամիս կաթնախոտային
Լատիներեն անվանում
Anthochlamys polygaloides


Անտոխլամիս կաթնախոտային (լատին․՝ Anthochlamys polygaloides), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

15-40 (60) սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված, կանաչ կամ դեղնավուն (մոխրագույն) և մերկ միամյա բույս է։ Տերևները գծային կամ օվալ են։ Ծաղկաբույլերը բարակ են, հասկանման, կարճ-մազոտ։ Ծաղկապատի մասերը վարդագույն են։ Պտուղը կլորավուն է, տափակ և ունի թափանցիկ թև[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Մեղրի քաղաքի մոտ, Արաքս գետի ողողատում[1]։

Էկոլոգիա

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 620-700 մ բարձրությունների վրա, ժամանակավոր խոնավացած ավազագլաքարային գրունտների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին[1]։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոխլամիս կաթնախոտային» հոդվածին։