Jump to content

Չվե Ինսոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվե Ինսոկ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1953(1953-09-17)[1] (70 տարեկան)
ԾննդավայրNamwon, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Հարավային Կորեա

Չվե Ինսոկ (սեպտեմբերի 17, 1953(1953-09-17)[1], Namwon, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա) կորեացի գրող, դրամատուրգ և սցենարիստ, կորեական ռեալիզմում կարևոր գործիչ։ Գրաքննության կողմից սահմանափակված լինելու պատճառով սկսել է գրել գեղարվեստական գրականություն։ Չվե Ինսոկը ասել է հետևյալը. «Այդ ժամանակ կար գրաքննություն․եթե ավարտում էիր սցենար գրելը,պետք է ներկայացնեիր այն Կատարողական արվեստի հանձնաժողովին, նախքան այն կցուցադրվեր: Ապա հանձնաժողովը կկարդար սցենարը։ Նրանք կարմիրով խաչ կքաշեին որոշակի հատվածների վրա՝ պահանջելով փոփոխություններ և վատագույն դեպքում ոչ մի ցուցադրություն էլ չէր լինի։Դու կարող էիր ցուցադրություն ունենալ միայն եթե այն կանցներ գրաքննության տակով։ Այսպիսի պայմանների պատճառով այն ժամանակ բարդ էր գրել սցենար և պիես բեմադրել։ Այսպիսով ես սկսեցի գրել գեղարվեստական գրականություն[2]։»

Նա գրել է բազմաթիվ վեպեր․ Gangcheolmujigae (강철무지개, Երկաթե Ծիածան) վեպ է հրատարակված 2015-ին՝ գիտաֆանտաստիկ պատմություն 2100թ-ից հետո-ի Կորեայի մասին։ Gangcheolmujigae-ի մեջ Կորեայում աշխատուժը արժեզրկված էր, և Դեղին ծովը միջուկային թափոններով էր լի,որոնք այն վերածում էին «մահվան ծովի»։ Հասարակությունը վերահսկվում էր ամբողջատիրական ռեժիմով և չնայած այն փաստին,որ Կորեան վերամիավորվել էր,այն «մութ» վայր էր։ Չնայած գիտական ֆանտաստիկա ժանրի երևակակայական լինելուն՝ Չվե Ինսոկը մեծ ուշադրություն է դարձրել իրականության արծարծմանը[3]։

Կյանքը

Չվե Ինսոկը ծնվել է 1953թ-ի սեպտեմբերի 17-ին Նամվոն Չոլլա Պուկտո-ում։ Նա երկրորդ որդին էր երկու ուստրերի և չորս դուստրերի մեջ։ Նրա հայրը մարզային թերթի լրագրող էր նաև խմբագիր։ Ավելի ուշ նա իր կյանքն անցկացրեց Չոնջույում և Սեուլում ՝ որպես ուսանող։ Իր գրական երազանքները առաջ եկան ավագ դպրոցի տարիերին։ Նա 1972թ-ին սկսեց հաճախել համալսարան։

Նրա առաջին ստեղծագործությունները պիեսների սցենարներ էին։ 1977-ին նա ներկայացրեց մի պիես նոր գրողների մրցույթին, և դա նրան առաջնորդեց մասնակցելու «Թատերագրության դասընթացներ»-ին,որոնք դասավանդում էր Յո Սոկ-կին(여석기)՝ Կորեայի համալսարանի անգլիական գրականության պրոֆեսոր տվյալ պահին։ Նա գրել է պիես "Byeokgwa chang" (벽과 창, Պատը և Պատուհանը) դասերի ժամանակ, և 1980-ին ստացավ «Ամսվա կորեական գրականության նոր գրողի» մրցանակ՝ մեկնարկելով իր գրական կարիերան։ Հետագայում նա բեմադրեց տարբեր պիեսներ՝ ակտիվորեն զբաղվելով դրամատուրգի իր կարիերայով։ "Eotteon saramdo sarajiji anneunda"-ով (어떤 사람도 사라지지 않는다, Ոչ ոք չի անհետանում), նա 1983-ին արժանացավ Բեկսանգի գեղարվեստական մրցանակին նոր գրողների համար (Baeksang Arts Awards New Writer's Award) և Յոնգհի պիեսների մրցանակին (Yeonghui Play Award) 1985-ին։ Նույն տարում շահեց կորական գրականության,նոր գրողների համար մրցանակը "Geu Chanlanhadeon yeoreumeul wihayeo"-ով (그 찬란하던 여름을 위하여, Այդ փայլուն ամառվան)։ 1988-ին ստացավ "Grand Bell Award" «Չիլսու և Մանսու»-ն բեմադրելու համար (칠수와 만수)։

Իր կարիերան,որպես գեղարվեստական գրականություն գրող, դրվեց 1986-ին, երբ իր Gugyeongkkun (구경꾼, Ականատեսը)-ը հաղթեց մրցանակ վիպագիրների համար։ Նա գրել է գեղարվեստական վեպեր և թատերգություններ նաև երբեմն-երբեմն թարգմանություններ էր անում․ նա ի վերջո սկսեց կենտրոնանալ գեղարվեստական ​​գրականության վրա, որը դարձավ իր հիմնական մասնագիտությունը։ Մասնավորապես, Nae yeonghonui oomul-ում (내 영혼의 우물, Իմ հոգու ջրհորը) նկարագրված ֆանտաստիկ աշխարհը գովաբանվեց գրական հասարակության կողմից՝ որպես փոփոխված իրականությունը պատկերելու նոր մեթոդի որոնում, որը հետո նաև ազդեցություն թողեց ուրիշ գրողների վրա։ Այս հավաքածուն 1995-ին ստացավ երրորդ Daesan Literary Award-ը։ Նա 1997 -ին իր Norae-e gwanhayeo (노래에 관하여, Երգելու մասին) վեպով հաղթեց Park Young-joon ութերորդ գրական մրցանակը և Hahn Moo-Sook ութերորդ գրական մրցանակը 2003-ին իր Gureongideului jib-ով (구렁이들의 집 Օձերի տունը)[4]։

Գրելաոճ

Գրական քննադատ Հվան Ջոնգ-յոնը մատնանշել է այն կերպարներին, որոնք Չվե Ինսոկը խնամքով վերարտադրել է իր գեղարվեստական ​​գրականության միջոցով և ասել է․ «Նրանք մարդկանց այն տեսակից են,որոնք խթանել են քաղաքական ռադիկալիզմին և որ նրանք ունեն հասարակական ինքնություն,որը համընկնում էր նրանց հետ,ովքեր համարվում էին 70-ականներին և 80-ականներին գրականությունը գերիշխող մարդիկ[5]։» Հվան Ջոնգ-յոնը նաև ասել է հետևյալը կերպարների և վայրերի մասին,որոնք Չվե Ինսոկը նկարագրել է իր գործերում․ «Մարդիկ, որոնց Չվե Ինսոկը պատկերում է իր գրականության մեջ սահմանված կարգից դուրս մղվածներ են։ Նրանք այն մարդիկ են,որոնց համար նորմալ կյանք վարելը անհնար է. օրինակ՝ բանտում պատիժ կրող հանցագործը, շինհրապարակներում աշխատող բանվորը և կարմիր լապտերների թաղամասի աղքատները, որոնք բարոյապես կոռումպացված են։ Ավելին, նրա գեղարվեստական ​​գրականությունը հաճախ սահմանափակվում է որոշակի տեղով, որտեղ շրջապատող հերոսները կարող են լիովին օգտագործել իրենց առավելությունները։ Մեկուսացված վայրերը, ինչպիսիք են բանտերը, կալանավայրերը, հասարակաց տները, շինհրապարակները, մանկատները, զորամասերը և հեռավոր գյուղերը, ստեղծում են բավականին դրամատիկ միջավայր, որտեղ անտեսվում են ողջախոհությունն ու կյանքի մասին պատկերացումները, և բացահայտվում են մարդկության վերաբերյալ սարսափելի ճշմարտություններ[6]։»

Աշխատություններ

Կարճ պատմվածքների հավաքածու

  • Moksumui gieok (목숨의 기억, Կյանքի հիշողությունը), Munhakdongne, 2006.
  • Gureongideului jib (구렁이들의 집, Օձերի տուն), Changbi, 2001.
  • Areumdaun na-ui Gwisin (아름다운 나의 鬼神, Իմ գեղեցիկ ուրվական), Munhakdongne, 1999.
  • Nareul saranghan pyein (나를 사랑한 폐인, Հաշմանդամը, ով սիրում էր ինձ), Munhakdongne, 1998.
  • Hondoneul hyanghayeo hangeoleum (혼돈을 향하여 한걸음, Քաոսին ընդառաջ), Changbi, 1997.
  • Nae yeonghonui oomul (내 영혼의 우물, Իմ հոգու ջրհորը), Goryeowon (Goryeowon Media), 1995.
  • Inhyeongmandeulgi (인형만들기, Տիկնիկների պատրաստում), Hangilsa, 1991.
  • Saette (새떼, Թռչունների երամ), Hyeonamsa, 1988.

Վեպեր

  • Gangcheolmujigae (강철무지개, Երկաթե Ծիածան), 2014.
  • Tugikkundeuleul wihan membeosip teureining (투기꾼들을 위한 멤버십 트레이닝, Անդամակցության ուսուցում սպեկուլյանտների համար), Silcheon Munhak, 2013.
  • Yeonae, haneun nal (연애, 하는 날, Սիրո Օր), MunyeJoongang, 2011.
  • Geudaereul ileun nalbuteo (그대를 잃은 날부터, Այն օրվանից,երբ կորցրի քեզ), Jaeum & Moeum (Ireum), 2010.
  • Yaktali sijakdwaetda (약탈이 시작됐다, Թալանը սկսվել է), Changbi, 2010.
  • Isanghan nara-eseo on spai (이상한 나라에서 온 스파이, Լրտեսը տարօրինակ երկրից), Changbi, 2003.
  • Seokeoseu seokeoseu (서커스 서커스, Կրկես Կրկես), Chaeksesang, 2002.
  • Aneseo bakkateseo (안에서 바깥에서, Ներսից Դրսից), Purunnamu, 1992.
  • Nae maeumeneun akeoga sanda (내 마음에는 악어가 산다, Մի կոկորդիլոս ապրում է մտքումս), Sallim Books, 1990.
  • Gugyeongkkun (구경꾼, Ականատեսը), Soseolmunhaksa, 1986.

Թարգմանչական գործեր

Մրցանակներ

  • 2003 8th Hahn Moo-Sook Literary Prize
  • 1997 8th Park Young-joon Literary Prize
  • 1995 3rd Daesan Literary Award
  • 1988 the 27th Grand Bell Award in Dramatization
  • 1985 Yeonghui Play Award
  • 1985 Korean Literature Prize New Writers Award
  • 1983 the 19th Baeksang Arts Awards New Writers Award
  • 1980 Korean Literature New Writers Award

Տես նաև

  • Kim, Dong-sik, "The Faces of Those Past Disillusionment and In Front of the Abyss", Literature and Society, Fall 1995.
  • Kang, Jin-ho, "The World of Tragedy, and the Method of Despair and Rejection: Study on Choi Ihn Suk", Literature and Practice, Fall 1999.
  • Son, Jeong-su, "The Social History of Thoughts Achieved by a Body of Experiences: Study on Choi Ihn Suk", Writer's World, Spring 2000.
  • Seo, Yeong-in, "How Enlightenment and Reality, Despair and Fantasy are Related: Study on Choi Ihn Suk", Creation and Criticism, Winter 2000.
  • Bok, Do-hun, "Literature from the Future", Cheonnyeonui sijak, Spring 2009.
  • Kim, Mi-jeong, "How Does a Novel’s Form Coincides With The World View", Literature and Practice, Winter 2014.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Writer of Gangcheol Mujigae, Choe Inseok: 2105 Korea. Searching for Utopia, BOOKDB. Retrieved 2015-01-13.
  3. Author Choe Inseok's Imagination of 22nd Century Korea: Gangcheol Mujigae, Author Choe Inseok, Channel Yes.
  4. Choe Inseok, Nae yeonghonui oomul (내 영혼의 우물 The Well of My Soul), Asia, 2013, pp. 168 – 172.
  5. Hwang, Jong-yeon, "The Carnival of the Pitiful", The Carnival of the Pitiful, Munhakdongne, 2001, pp. 24.
  6. Hwang, Jong-yeon, "The Carnival of the Pitiful", The Carnival of the Pitiful, Munhakdongne, 2001, pp. 24.
  7. "최인석 | Digital Library of Korean Literature (LTI Korea)". library.klti.or.kr. Retrieved 2017-11-27.