Jump to content

Վաուտ Ֆաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:24, 18 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վաուտ Ֆաս
հոլ.՝ Wout Faes
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1998(1998-04-03)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Mol, Թյունհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Վաուտ Ֆելիքս Լինա Ֆաս (հոլ.՝ Wout Felix Lina Faes, ապրիլի 3, 1998(1998-04-03)[1][2], Mol, Թյունհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Բելգիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Ֆասը բելգիական «Անդերլեխտի» սան է։ 2017 թվականի հունվարի 31-ին կես տարով վարձակալության է տրվել հոլանդական «Հերենվեն» ակումբին։ 2017 թվականի ապրիլի 1-ին նորամուտն է նշել Էրեդիվիզիում «Հերակլեսի» դեմ խաղում՝ 36-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռեզա Գուչանեջադի փոխարեն[3]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, որոնցից յոթը սկսել է մեկնարկային կազմում։

2017 թվականի ամռանը վերադարձել է «Անդերլեխտ» և անմիջապես վարձավճարով տեղափոխվել մեկ այլ հոլանդական ակումբ՝ «Էքսելսիոր», որտեղ 2017 թվականի օգոստոսի 13-ին «Վիլլեմիի» դեմ խաղում նշել է նորամուտը[4]։

2022/23 մրցաշրջանը սկսել է «Ռեյմսում», որի կազմում Լիգա 1-ում անցկացրել է 3 հանդիպում: 2022 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լեսթեր Սիթի»՝ կնքելով հնգամյա պայմանագիր, տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[5]։ Սեպտեմբերի 17-ին նորամուտն է նշել «Լեսթեր Սիթիում»՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում[6]։ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին դարձել է ԱՊԼ-ի պատմության 4 խաղացողը, որը մեկ խաղում 2 ինքնագոլ է խփել։

Կարիերա հավաքականում

Հանդես է եկել Բելգիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում։ Խաղացել է 2015 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում, որտեղ հավաքականի հետ հասել է կիսաեզրափակիչ: Հավաքականի հետ մասնակցել է նաև 2015 թվականի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը: Հավաքականի հետ նվաճել է բրոնզե մեդալներ: Մասնակցել է մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին։

2021 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Բելգիայի առաջին հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի և Ուելսի հավաքականների դեմ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[7]։ Ուելսի հետ խաղում մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել[8]։ Իր երկրորդ հրավերը ստացել է 2022 թվականի մարտին՝ Իռլանդիայի և Բուրկինա Ֆասոյի հավաքականների դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[9], բայց այս հանդիպումներին ևս խաղադաշտ դուրս չի եկել։ Երրորդ անգամ հրավիրվել է հավաքական 2022 թվականի մայիսին՝ Նիդերլանդների, Լեհաստանի և Ուելսի հավաքականների դեմ ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 խաղերին մասնակցելու համար[10]։ Բելգիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել հունիսի 8-ին՝ Լեհաստանի դեմ խաղում փոխարինման դուրս գալով Ակսել Վիտսելին[11][12]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[13]։

Ելույթների վիճակագրություն

Միջազգային

2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամեննը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելգիա Բելգիա
2022 0 0 1 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 0 0 1 0 1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Heracles - Heerenveen» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Willem II - Excelsior» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Leicester City Sign Wout Faes From Reims» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-01. Արխիվացված է օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Leicester Lose To Spurs In London» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-10-ին. Վերցված է 2022-10-10-ին.
  7. «29 DUIVELS VOOR TWEELUIK NOVEMBER» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-05. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  8. «Wales 1 - 1 Belgium» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-16. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  9. «DE SELECTIE VOOR IERLAND EN BURKINA FASO» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-03-23. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  10. «NATIONS LEAGUE WORDT INGEZET MET 32-KOPPIGE SELECTIE» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-05-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  11. «RODE DUIVELS WINNEN RUIM VAN POLEN» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  12. «Belgium 6 - 1 Poland» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
  13. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին.

Արտաքին հղումներ

  • Профиль на официальном сайте ФК «Лестер Сити»(անգլ.)
  • Профиль на сайте английской Премьер-лиги(անգլ.)