Jump to content

Յոսիպ Շուտալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:59, 16 Հուլիսի 2024 տարբերակ, Նարե8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Յոսիպ Շուտալո
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 2000(2000-02-28)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Չապլինա, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 1,9 մետր
Դիրք պաշտպան

Յոսիպ Շուտալո (խորվ.՝ Josip Šutalo, փետրվարի 28, 2000(2000-02-28)[1], Չապլինա, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթ ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Խորվաթիայի հավաքականի պաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Շուտալով «Ներետվա» և Զագրեբի «Դինամո» ակումբների սան է։ 2020 թվականի հուլիսի 1-ին «Ինտեր Զապրեշիչի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[2]։ Մեկնարկային մրցաշրջանի արդյունքներով Յոսիպն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ 2021 թվականի սկզբին Շուտալոն խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Իստրա 1961»։ Հունվարի 19-ին «Գորիցայի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[3]։ Վարձակալության ավարտից հետո Շուտալոն վերադարձել է «Դինամո»։ Հուլիսի 23-ին «Խրվատսկի Դրագովոլյացի» դեմ խաղում Յոսիպն իր առաջին գոլն է խփել թիմի կազմում[4]։ Նոյեմբերի 4-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ: Մրցաշրջանի արդյունքներով Յոսիպը երկրորդ անգամ դարձել է Խորվաթիայի չեմպիոն:

2023 թվականի օգոստոսի 21-ին Շուտալոն տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20,5 միլիոն եվրր[6]։

Միջազգային կարիերա

2022 թվականի հունիսի 10-ին Ազգերի Լիգայում Դանիայի հավաքականի դեմ խաղում Շուտալոն նշել է իր նորամուտը Խորվաթիայի հավաքականում[7]։ Նույն թվականին Յոսիպը հայտավորվել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում մասնակցել է Մարոկկոյի հավաքականի դեմ խաղին[8]։

Ձեռքբերումներ

«Դինամո» Զագրեբ

  • Խորվաթիայի չեմպիոն (3) - 2019/20, 2021/22, 2022/23
  • Խորվաթիայի սուպերգավաթակիր - 2023

Խորվաթիայի հավաքական

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2022
  • ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր - 2022/23

Ելույթների վիճակագրություն

Ակումբային կարիերա

2024-05-19-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա[9] Գավաթ[10] Եվրոպական գավաթներ[11] Այլ[12] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Դինամո II (Զագրեբ) 2018/19 5 0 5 0
2019/20 4 0 4 0
2020/21 6 0 6 0
Ընդհանուր 15 0 15 0
Դինամո (Զագրեբ) 2019/20 4 0 1 0 5 0
2020/21 3 0 1 0 0 0 4 0
2021/22 28 2 1 0 7 1 36 3
2022/23 27 2 2 1 7 0 0 0 36 3
2023/24 3 0 0 0 4 1 1 0 8 1
Ընդհանուր 65 4 5 1 18 2 1 0 89 7
 Իստրա 1961 2020/21 22 0 4 1 26 1
Ընդհանուր 22 0 4 1 26 1
Այաքս 2023/24 23 1 1 0 8 0 32 1
Ընդհանուր 23 1 1 0 8 0 32 0
Ընդհանուր կարիերայում 125 5 10 2 26 2 1 0 162 9

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ինտեր Զապրեշիչ VS. Դինամո Զագրեբ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020-07-01. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2022-06-05-ին.
  3. «Իստրա 1961 VS. Գորիցա Վելիկա-Գորիցա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-01-19. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2022-06-05-ին.
  4. «Խրվատսկի Դրագովոլյաց VS. Դինամո Զագրեբ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021-07-23. Արխիվացված օրիգինալից 2021-08-07-ին. Վերցված է 2022-06-05-ին.
  5. «Ajax rondt transfer Šutalo af» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Ajax en Dinamo Zagreb bereiken akkoord over Sutalo» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2023-08-20-ին. Վերցված է 2023-08-21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Դանիա VS. Խորվաթիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022-06-10. Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-20-ին.
  8. «Խորվաթիա VS. Մարոկկո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12-17. Արխիվացված օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2023-08-20-ին.
  9. Խորվաթիայի երկրորդ լիգա, Խորվաթիայի առաջնություն, Էրեդիվիզի
  10. Խորվաթիայի Գավաթ, Նիդերլանդների Գավաթ
  11. ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների Լիգա
  12. Խորվաթիայի սուպերգավաթ