Jump to content

Manicure (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Manicure (երգ)»
Լեդի Գագաի երգը
Ժանրդենս փոփ, փոփ ռոք և Թրեպ երաժշտություն
Լեզուանգլերեն

Manicure (ոճավորված MANiCURE) ([ˈmænɪkjʊr]), ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագայի երգը նրա «Artpop» երրորդ ստուդիական ալբոմից, թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին Interscope և Streamline լեյբլներում։ Երգի պրոդյուսերներն են եղել Լեդի Գագան, Փոլ «DJ White Shadow» Բլերը, իսկ Դինո Զիսիսը և Նիք Մոնսոնը հանդես են եկել որպես համապրոդյուսերներ[1]։ Բոլոր չորսն էլ երգի հեղինակներն են։ Առաջին անգամ Գագան երգով հանդես է եկել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին iTunes Festival-ի շրջանակներում[2]։ «Manicure»-ի փորձից մի հատված հասանելի է դարձել երգչուհու անձնական ալիքում YouTube տեսահոսթինգում նույն թվականի օգոստոսի 29-ին[3]։

«Manicure» երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, մասնավորապես նրա կենսուրախ էներգիայի և Լեդի Գագայի «Poker Face» (2008) վաղ հիթի հետ նմանության, ինչպես նաև կրկներգի և բրիջում կիթառի ֆանկ հնչողության համար[4][5]։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ Լեդի Գագան կթողարկի «Manicure»-ը որպես ալբոմի երկրորդ սինգլ «Applause»-ից հետո։ Բայց շուտով որոշումը փոխվել է հօգուտ «Venus» երգի[6][7]։ Արդյունքում 2013 թվականի հոկտեմբերի 21-ին երգչուհին թողարկել է «Do What U Want» երգը որպես «Artpop» ալբոմի երկրորդ սինգլ[8][9]։

Անվան երկակի թարգմանություն

Բացատրելով «Artpop» ալբոմի կոմպոզիցիաների նշանակությունը ամերիկյան SiriusXM ռադիոկայանում, Լեդի Գագան պատմել է «Manicure» երգի բնօրինակ գրության առանձնահատկության մասին, որը նրան տալիս է թարգմանության երկակի իմաստ.

Այս երգի վերնագիրը գրված է երկու տարբեր ձևերով: Այն գրվում է այսպես. նախ գալիս են M, A, N մեծատառերը, ապա փոքրատառ I և կրկին մեծատառեր՝ C, U, R, E։ Անունն ինքնին կարող է միաժամանակ նշանակել «Տղամարդու միջոցով բուժում» և «Մատնահարդարում»:

— Լեդի Գագա[10]

Ծանոթագրություններ

  1. «Lady Gaga - Artpop». Discogs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին. Վերցված է 2018-04-27-ին.
  2. Avery, Dan. «Lady Gaga Debuts "Sex Dreams," "Swine" at iTunes Festival». LOGO News. Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին. Վերցված է 2018-04-25-ին.
  3. «Lady Gaga Previews New Song 'MANiCURE' During New iTunes Festival Rehearsal Video». Capital (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-25-ին. Վերցված է 2018-04-25-ին.
  4. Lipshutz, Jason. «Lady Gaga, 'ARTPOP': Track-By-Track Review». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-25-ին. Վերցված է 2018-04-25-ին.
  5. Fallon, Kevin (2013-11-11). «'ARTPOP' Review: Lady Gaga's Album Wants to Be Everything, But Is Nothing at All». The Daily Beast (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-11-ին. Վերցված է 2018-04-25-ին.
  6. Ehrlich, Brenna. «Lady Gaga's Monsters Beg Her for 'Sex Dreams'». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2018-04-26-ին.
  7. «Lady Gaga Reveals 'Venus' Will Be Next Single from ARTPOP». Gigwise (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին. Վերցված է 2018-04-26-ին.
  8. «Lady Gaga SCRAPS Plans to Release "Venus" as Second Single!! "Do What U Want" CONFIRMED to Be the Actual One!!!». PopGoesTheArts (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-26-ին. Վերցված է 2018-04-26-ին.
  9. Lipshutz, Jason. «Lady Gaga: R. Kelly Duet 'Do What U Want' Is Now 'ARTPOP's' Second Single». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին. Վերցված է 2018-04-26-ին.
  10. Lady Gaga - Track By Track ARTPOP Commentary