Jump to content

Sic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:23, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Վարդուհի Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Sic, լատիներեն բառ է, որը նշանակում է «այսպես», «այս կերպ», «հենց այդպես»: Ամբողջությամբ՝ «sic erat scriptum» — «այսպես էր գրված»: Օգտագործվում է ցույց տալու համար, որ նախորդող սխալ կամ անսովոր գրելաձևը մեջբերում է, այլ ոչ թե տպագրական սխալ: Մեջբերվող արտահայտություններում բառը գրվում է շեղատառերով և վերցվում է կլոր փակագծերի մեջ՝ (sic): Երբեմն տեղադրվում է քառակուսի փակագծերում՝ [sic] — կամ փոխարինվում է (!)-ով: Իմաստով նշանակում է նաև «տեսնում եմ սխալը, բայց գրում եմ, ինչպես բնօրինակում է»: Նաև օգտագործվում է տեքստում տվյալ հատվածի կարևորությունը, դրա հետ համաձայնությունը կամ ընթերցողի, գրախոսողի հեգնական վերաբերմունքը նշելու համար[1]:

Չպետք է շփոթել (sic)-ը (res)-ի հետ, այս ներածական բառը օգտագործվում է մեջբերվող հատվածի նկատմամբ անհավանություն կամ զայրույթ արտահայտելու համար (sic)-ը կարող է նաև օգտագործվել՝ ընդգծելու հնացած կամ անսովոր արտահայտության ճշգրիտ փոխանցումը կամ շեշտելու սխալը՝ նշելով դրա անհեթեթությունը կամ հեգնանքը, կամ ճշգրտորեն մեջբերելու կասկածելի աղբյուրը՝ միաժամանակ պահպանելով մեջբերող անձի կամ կազմակերպության հեղինակությունը: Հաճախ, սխալի կոպտությունը ընդգծելու համար, դրանից հետո դրվում է բացականչական նշան (sic): Այնուամենայնիվ, ինքնին (sic)-ը չի արտահայտում մեջբերողի անձնական վերաբերմունքը առանձնացված նյութի նկատմամբ[2]։

Գոյություն ունեն նաև այլ վերծանումներ, որոնք, ըստ էության, լատիներեն sic բառի բեքրոնիմներ են (հետին թվով ստեղծված հապավումներ), օրինակ, անգլերենում «SIC»-ը կարող է լինել հապավում հետևյալ արտահայտությունների համար՝ «spelling is correct» (ուղղագրությունը ճիշտ է փոխանցված), «same in copy» (նույնն է ձեռագրում), «spelled incorrectly» (սխալ է գրված), «spelling incompetent» (անվարժ ուղղագրություն), «said in context» (ասված է համատեքստում), «stupid in context» (հիմար է համատեքստում) և այլ արտահայտությունների[3]։

Օգտագործման օրինակներ

Մեր զավակը <...> ձմռանը Շվեյցարիայից վերադարձավ Ռուսաստան, որտեղ բուժվում էր հիմարությունից (sic): Պետք է խոստովանել, որ նրան բախտ է ժպտացել, այնպես որ նա, չհաշված իր հետաքրքիր հիվանդությունը, որից բուժվում էր Շվեյցարիայում (մի՞թե հնարավոր է բուժվել հիմարությունից, պատկերացրեք), կարող էր իր օրինակով ապացուցել ռուսական առածի ճշմարտացիությունը. «որոշակի տեսակի մարդկանց՝ բախտը»:

Պետերբուրգում կարծում էին, որ «ձախակողմյան» Չուլկովը կործանարար ազդեցություն է ունենում Տոլստոյի վրա, այդ մասին 1911 թվականին իր օրագրում գրել է Բլոկը՝ «Այս օրերին ես և մայրս (առանձին-առանձին) կարդացինք Ալ. Տոլստոյի նոր կատակերգությունը՝ «Բռնարարները»: Լավ մտահղացում, լավ լեզու, ավանդույթներ՝ ամեն ինչ փչացված է խուլիգանությամբ, կյանքի հանդեպ անհասուն վերաբերմունքով, գեղարվեստական չափի բացակայությամբ: Ըստ երևույթին, հիմա նրան թունավորում է Չուլկովը ,իսկ ծաղրը (sic — Ե. Տ.) իր նկատմամբ, որը կարող էր լուրջ լինել, և անհավանական իրավիճակներ ստեղծել՝ Տոլստոյի մեջ շատ կա և՛ արյուն, և՛ ճարպ, և՛ ցանկասիրություն, և՛ ազնվականություն, և՛ տաղանդ...»:

Ժամանակակից օգտագործում

Sic-ի օգտագործումը զգալիորեն աճել է քսաներորդ դարի կեսերին[4]։ Օրինակ, ԱՄՆ նահանգների դատական որոշումներում մինչև 1944 թվականը Westlaw տվյալների բազայում Sic-ը հանդիպում է 1239 անգամ; 1945-ից մինչև 1990 թվականներին արդեն՝ 69 168 անգամ[5]։ Հետազոտողները այս նշանի օգտագործման քանակի աճի հիմնական գործոն են նշում հեգնանքը կամ թաքնված ծաղրը, որը քողարկվում է Sic-ի օգնությամբ:

«Անչափավոր» Sic-ի օգտագործումը հակասություններ է առաջացրել, ստիպելով որոշ խմբագիրների, այդ թվում՝ մատենագետ Սայմոն Նովել-Սմիթին և գրական քննադատ Լեոն Էդելի[en], հանդես է եկել դրա դեմ[6]։

Տես նաև

  • Լատիներեն հապավումների ցանկ


Ծանոթագրություններ

  1. Э. А. Вартаньян Путешествие в слово. — М.: Просвещение, 2007. — 176 с. — (Твой кругозор). — ISBN 978-5-09-017947-8
  2. Quoting Accurately With Sic Արխիվացված է Հոկտեմբեր 30, 2020 Wayback Machine-ի միջոցով: // Dictionary.com
  3. «Abbreviations.com». Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2010-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) | http://acronyms.thefreedictionary.com Արխիվացված 24 Սեպտեմբերի 2011 թվականին. , 2010-06-22
  4. Bryan A. Garner. «The Oxford dictionary of American usage and style. Oxford University Press US, 2000». Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2019-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Garner, Bryan A. (2001). "sic". A dictionary of modern legal usage (2nd ed.). USA: Oxford University Press. pp. 806–807». Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2019-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Leon Edel's "Introduction" to Henry James Letters (Volume 1, 1843 – 1875). Harvard University Press, 1974. . — ISBN 0-674-38780-5