Jump to content

Յոժեֆ Բեցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:41, 8 Հուլիսի 2024 տարբերակ, Shushan22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Յոժեֆ Բեցա
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1929(1929-11-06)
Ծննդավայր Մուկաչևո, Անդրկարպատյան Ուկրաինա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 2011(2011-02-24)[1] (81 տարեկան)
Մահվան վայր Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա
Դիրք կիսապաշտպան

Յոժեֆ Յոժեֆովիչ (Իոսիֆ Իոսիֆովիչ) Բեցա (հունգ.՝ Becza József; նոյեմբերի 6, 1929(1929-11-06), Մուկաչևո, Անդրկարպատյան Ուկրաինա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - փետրվարի 24, 2011(2011-02-24)[1], Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ հավաքականի խաղացող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956[2]), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1980), ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ (1966):

Կենսագրություն

Ըստ ազգության՝ հունգարացի[3]։ Սկսել է ֆուտբոլ խաղալ 1943 թվականին մուկաչևսկի ծխախոտի ֆաբրիկայի պատանեկան թիմում։ Այնուհետև տեղափոխվել է տեղի «Բոլշևիկ», այնտեղից՝ Ուժգորոդի «Սպարտակ»։ Զինվորական ծառայությունն անցել է ԳԴՈ-ում (Ստանիսլավ), «Սպարտակ»- ում (Ստանիսլավ), Լվովի ՍԿԱ-ում[4],և հետո նա տեղափոխվել է ԲԿՄԱ։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացրել է 35 հանդիպում, խփել 2 գոլ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում (այդ թվում՝ 1 հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում)։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ավարտել է Լենինգրադի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտը։ 1961-1972 թվականներին կարճ ընդմիջումներով մարզել է Ռոստովի ԲՄԱ-ն։ Այնուհետև 2,5 տարի աշխատել է Լեհաստանում՝ զորքերի Հյուսիսային խմբի թիմի հետ։ Հետագայում մարզել է ԽՍՀՄ տարբեր թիմեր։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է հայրենի Մուկաչևոյում, ընտրվել է քաղաքի պատվավոր բնակիչ։ 2004 թվականին լրագրող Իվան Ժիրոշը նրա մասին գրել է «Ճանապարհ դեպի Օլիմպոս» գիրքը[5]։

Ձեռքբերումներ

Որպես խաղացող

  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1955, 1956, 1958
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1955
  • Օլիմպիական չեմպիոն՝ 1956
  • «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան՝ 2004[6]

Որպես մարզիչ

  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1966
  • ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1971

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://novoteka.ru/sevent/9171085
  2. В Комитете по физкультуре и спорту // Советский спорт (газета). — 22 марта 1956, № 35. — с. 2.
  3. «Кіевскій ТелеграфЪ :: Наш первый футбольный олимпийский чемпион». Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին. Վերցված է 2011-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Закарпатець Йожеф Беца розпочинав футбольну кар'єру на Львівщині». Արխիվացված է օրիգինալից 2009-01-07-ին. Վերցված է 2009-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Zaxid.net. «МИ ПАМ'ЯТАЄМО. Рятівник олімпійських медалей Йожеф Беца». ZAXID.NET. Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին. Վերցված է 2018-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Указ президента Украины N 795/2004». Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին. Վերցված է 2015-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ