Jump to content

Յոժեֆ Բեցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոժեֆ Բեցա
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1929(1929-11-06)
Ծննդավայր Մուկաչևո, Անդրկարպատյան Ուկրաինա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 2011(2011-02-24)[1] (81 տարեկան)
Մահվան վայր Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա
Դիրք կիսապաշտպան

Յոժեֆ Յոժեֆովիչ (Իոսիֆ Իոսիֆովիչ) Բեցա (հունգ.՝ Becza József; նոյեմբերի 6, 1929(1929-11-06), Մուկաչևո, Անդրկարպատյան Ուկրաինա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - փետրվարի 24, 2011(2011-02-24)[1], Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ հավաքականի խաղացող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1956[2]), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1980), ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ (1966)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ հունգարացի է[3]։ Սկսել է ֆուտբոլ խաղալ 1943 թվականին Մուկաչևոյի ծխախոտի ֆաբրիկայի պատանեկան թիմում։ Այնուհետև տեղափոխվել է տեղի «Բոլշևիկ», այնտեղից՝ Ուժգորոդի «Սպարտակ»։ Զինվորական ծառայությունն անցել է ԳԴՈ-ում (Ստանիսլավ), «Սպարտակ»-ում (Ստանիսլավ), Լվովի ՍԿԱ-ում[4], և հետո նա տեղափոխվել է ԲԿՄԱ։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացրել է 35 հանդիպում, խփել 2 գոլ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում (այդ թվում՝ 1 հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում)։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ավարտել է Լենինգրադի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտը։ 1961-1972 թվականներին կարճ ընդմիջումներով մարզել է Ռոստովի ԲՄԱ-ն։ Այնուհետև 2,5 տարի աշխատել է Լեհաստանում՝ զորքերի Հյուսիսային խմբի թիմի հետ։ Հետագայում մարզել է ԽՍՀՄ տարբեր թիմեր։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է հայրենի Մուկաչևոյում, ընտրվել է քաղաքի պատվավոր բնակիչ։ 2004 թվականին լրագրող Իվան Ժիրոշը նրա մասին գրել է «Ճանապարհ դեպի Օլիմպոս» գիրքը[5]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1955, 1956, 1958
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1955
  • Օլիմպիական չեմպիոն՝ 1956
  • «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան՝ 2004[6]

Որպես մարզիչ

  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1966
  • ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://novoteka.ru/sevent/9171085
  2. В Комитете по физкультуре и спорту // Советский спорт (газета). — 22 марта 1956, № 35. — с. 2.
  3. «Кіевскій ТелеграфЪ:: Наш первый футбольный олимпийский чемпион». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  4. «Закарпатець Йожеф Беца розпочинав футбольну кар'єру на Львівщині». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  5. Zaxid.net. «МИ ПАМ'ЯТАЄМО. Рятівник олімпійських медалей Йожеф Беца». ZAXID.NET. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Указ президента Украины N 795/2004». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]