Jump to content

Ջորջե Պետրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:09, 2 Հուլիսի 2024 տարբերակ, Մոնիկա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջորջե Պետրովիչ
սերբական կիրիլիցա՝ Ђорђе Петровић
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պոժարևաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 1,94 մետր
Դիրք դարպասապահ

Ջորջե Պետրովիչ (սերբ.՝ Ђорђе Петровић, հոկտեմբերի 8, 1999(1999-10-08)[1], Պոժարևաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ:

Ակումբային կարիերա

Պետրովիչը «Չուկարիչկի» ակումբի սան է։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սերբիայի Սուպերլիգայում[2]:

2022 թվականի ապրիլի 6-ին Պետրովիչը չբացահայտված գումարի դիմաց տեղափոխվել է ամերիկյան «Նյու Ինգլենդ Ռեվյուշն» ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[3][4]: Մայիսի 8-ին «Նյու Ինգլենդ Ռեվյուշն II»-ի կազմում խաղացել է ՄԼՍ Նեքստ Պրո-ի խաղում «Կոլամբուս Կրյու 2»-ի դեմ[5], իսկ «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» առաջին թիմում իր նորամուտը նշել է մայիսի 11-ին ԱՄՆ բաց գավաթի 2022 թվականի 1/16 եզրափակչի «Ցինցինատիի» դեմ խաղում[6]: ՄԼՍ-ում նորամուտը նշել է հունիսի 12-ին «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ խաղում[7]: Հոկտեմբերի 7-ին Պետրովիչը նոր պայմանագիր է կնքել «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հետ մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2026 թվականի մրցաշրջանի համար երկարաձգման տարբերակով[8][9]: 2022 թվականի մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» ամենաարժեքավոր խաղացող[10], ինչպես նաև առաջադրվել է ՄԼՍ-ի տարվա լավագույն դարպասապահի և տարվա նորեկ խաղացողի կոչման[11]: Պետրովիչը ընտրվել է ՄԼՍ-ի բոլոր աստղերի 2023 թվականի խաղի համար, որում ՄԼՍ-ի աստղերի թիմը հյուրընկալել է անգլիական «Արսենալին»[12]:

Միջազգային կարիերա

2021 թվականի հունվարի 25-ին Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ ընկերական խաղում Պետրովիչը նշել է նորամուտը Սերբիայի հավաքականում[13]:

Ձեռքբերումներ

Անձնական
  • ՄԼՍ-ի բոլոր աստղերի խաղի մասնակից - 2023

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Չուկարիչկի VS. Ցրվենա Զվեզդա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019-09-21. Արխիվացված է օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «New England Revolution sign 22-year-old Serbian goalkeeper Djordje Petrović». New England Revolution (անգլերեն). 2022-04-06. Արխիվացված է օրիգինալից 2023-10-14-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Jonathan Sigal (2022-04-06). «New England Revolution sign Serbian international goalkeeper Djordje Petrović». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Recap | Revolution II Fall to Columbus 4-0». New England Revolution (անգլերեն). 2022-05-08. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Recap | Revs advance to U.S. Open Cup Round of 16 with explosive 5-1 win over FC Cincinnati». New England Revolution (անգլերեն). 2022-05-11. Արխիվացված է օրիգինալից 2022-08-26-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Recap | Revs stretch unbeaten run to six with dramatic 2-1 win over 10-man Sporting KC». New England Revolution (անգլերեն). 2022-06-12. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Revolution sign goalkeeper and 2022 Team MVP Djordje Petrović to long-term contract extension». New England Revolution (անգլերեն). 2022-10-07. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Djordje Petrović reaches long-term extension with New England Revolution». MLSsoccer.com (անգլերեն). 2022-10-07. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «New England Revolution announce 2022 team award winners». New England Revolution (անգլերեն). 2022-10-01. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Djordje Petrović named finalist for MLS Allstate Goalkeeper of the Year and Newcomer of the Year». New England Revolution (անգլերեն). 2022-10-13. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Revolution goalkeeper Djordje Petrović named to MLS All-Star Team». New England Revolution (անգլերեն). 2023-06-27. Արխիվացված է օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Դոմինիկյան Հանրապետություն VS. Սերբիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021-01-25. Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2023-06-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ