Jump to content

Վիտոր Ֆեռեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:00, 1 Հուլիսի 2024 տարբերակ, LiaAve (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիտոր Ֆեռեյրա
պորտ.՝ Vitinha
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 2000(2000-02-13) (24 տարեկան)
Ծննդավայր Ֆարո, Faro, Պորտուգալիա[1]
Հասակ 1,72 մետր
Դիրք կիսապաշտպան

Վիտոր Մաշադու Ֆեռեյրա (պորտ.՝ Vítor Machado Ferreira, առավել հայտնի է որպես Վիտինյա (պորտ.՝ Vitinha, փետրվարի 13, 2000(2000-02-13), Ֆարո, Faro, Պորտուգալիա[1]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

Սանտո Տիրսուի բնիկ Վիտորը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Պովուա դի Լանյոզո» ակումբի ակադեմիայում։  2011 թվականին դարձել է «Պորտու» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[2]։

2019 թվականի օգոստոսի 11-ին նշել է իր նորամուտը «Պորտուի» պահեստային թիմի կազմում պորտուգալական Սեգունդայի՝ Կովիլյանի «Սպորտինգի» դեմ խաղում[3]։

2020 թվականի հունվարի 14-ին նշել է իր նորամուտը «Պորտուի» հիմնական կազմում Պորտուգալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վարզինի» դեմ խաղում՝ փոխարինելով Լուիս Դիասին[4]։ 2020 թվականի հունվարի 28-ին նշել է իր նորամուտը պորտուգալական Պրիմեյրայի՝ «Ժիլ Վիսենտեի» դեմ խաղում[5]։

2020 թվականի սեպտեմբերի 9-ին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբ մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը՝ վարձակալության ժամկետի ավարտին գնելու հնարավորությամբ[6]։

2022 թվականի հունիսի 30-ին 5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հետ, որը նրա տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո[7][8]։

Կարիերան

2018 թվականին խաղացել է Պորտուգալիայի Մ-17 և Մ-18 հավաքականներում: 2019 թվականի հուլիսին մասնակցել է Հայաստանում անցկացված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Նա Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագն էր, որը գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում պարտվելով իսպանացիներին[9]։

2019 թվականին Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:

Ձեռքբերումներ

«Պորտու В»

  • ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաղթող - 2018/19[10]

«Պորտու»

  • Պորտուգալիայի չեմպիոն (2) - 2019/20, 2021/22
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2019/20

«Պարի Սեն-Ժերմեն»

  • Ֆրանսիայի չեմպիոն (2) - 2022/23, 2023/24
  • Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (2) - 2022, 2023

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://www.fpf.pt/Jogadores/Jogador/playerId/800288/contextId/1619470
  2. «Vítor Ferreira: 20 anos de um talento a despontar» (պորտուգալերեն). FCPorto.pt. 2020-20-13. Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Sporting Covilhã vs. Porto II» (անգլերեն). Soccerway.com. 2019-08-11. Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Porto vs. Varzim» (անգլերեն). Soccerway.com. 2020-01-14. Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Porto vs. Gil Vicente» (անգլերեն). Soccerway.com. 2020-01-28. Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Wolves sign highly-rated midfielder» (անգլերեն). Wolverhampton Wanderers FC. 2020-09-09. Արխիվացված է օրիգինալից 2021-06-30-ին. Վերցված է 2020-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Vitinha joins Paris Saint-Germain through to 2027» (անգլերեն). psg.fr. 2022-06-30. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-07-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Vitinha: Midfielder joins PSG from Porto for £34m» (անգլերեն). BBC Sport. 2022-06-30. Արխիվացված է օրիգինալից 2022-07-01-ին. Վերցված է 2022-07-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Portugal 0-2 Spain» (անգլերեն). UEFA.com. 2019-07-27. Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «FC Porto é campeão Europeu Sub-19» (պորտուգալերեն). Diário de Notícias. 2019-04-29. Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին. Վերցված է 2020-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ