Անտե Բուդիմիր
Անտե Բուդիմիր խորվ.՝ Ante Budimir | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1991[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Զենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անտե Բուդիմիր (խորվ.՝ Ante Budimir, հուլիսի 22, 1991[1][2], Զենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթ ֆուտբոլիստ, իսպանական «Օսասունա» ակումբի և Խորվաթիայի հավաքականի հարձակվող։ Եվրոպայի երկու առաջնությունների (2020 և 2024) և աշխարհի 2022 առաջնության մասնակից։
Կարիերա
2014 թվականի օգոստոսին Բուդիմիրը միացել է գերմանական Երկրորդ Բունդեսլիգայի «Սանկտ Պաուլի» ակումբին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր մինչև 2018 թվականը: «Սանկտ Պաուլին» ֆուտբոլիստի համար վճարել է 900 հազար եվրո[3]։ Բուդիմիրը «Սանկտ Պաուլիի» մարզաշապիկով 20 խաղում խփել է ընդամենը 1 գոլ:
2015 թվականի սեպտեմբերի 1-ին Բուդիմիրը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Կրոտոնե» ակումբին, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան[4]։ Նրա նորամուտը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 7-ին «Կալյարիի» դեմ խաղում (0:4), որտեղ Անտեն փոխարինել է Պիետրո Դե Ջորջիոյին հանդիպման 71-րդ րոպեին: 2016 թվականի մարտին «Կրոտոնեն» գնել է խաղացողին 1 միլիոն եվրոյով[5]։ Բուդիմիրը մրցաշրջանն ավարտել է որպես «Կրոտոնեի» լավագույն ռմբարկու՝ Սերիայի 36 խաղում խփած 16 գնդակով։
2016 թվականի հուլիսի 5-ին «Սամպդորիան» գնել է Բուդիմիրին․ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի կեսերը[6]։
2019 թվականի հունվարի 15-ին Բուդիմիրը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Մալյորկա» ակումբ[7]։ 2019 թվականի փետրվարի 3-ին «Ալկորկոնի» դեմ խաղում տուգանայինից խփել է իր առաջին գոլը (2:0)[8]։ 2019 թվականի ամռանը նա մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ 2,2 միլիոն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում Բուդիմիրը խփել է 13 գոլ, ինչը նաև թույլ է տվել նրան զբաղեցնել 8-րդ հորիզոնականը Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուների շարքում:
2020 թվականի հոկտեմբերի 5-ին Բուդիմիրը վարձավճարով տեղափոխվել է «Օսասունա» 2020/21 մրցաշրջանի համար[9]։ 2021 թվականի հունիսի 7-ին «Օսասունան» հայտարարեց Բուդիմիրի հետ մշտական պայմանագիր կնքելու մասին այն բանից հետո, երբ նա նախորդ մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի ամառը[10]։
2020 թվականի օգոստոսի 27-ին նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ Խորվաթիայի հավաքականի մարզիչ Զլատկո Դեդիչը Բուդիմիրին հրավիրվել է Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ Ազգերի Լիգայի սեպտեմբերյան խաղերին[11][12]։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին նշել է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում՝ արդյունավետ փոխանցում կատարելով Մարիո Պաշալիչին[13]։ Նոյեմբերի 11-ին խփել է իր առաջին գոլը Թուրքիայի դեմ ընկերական խաղում։ Նա արմունկով նկատելիորեն դիպել է գնդակին դեպի դարպասը շարժվելիս, ինչը չի նկատել մրցավար Սլավկո Վինչիչը[14][15]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Nöthe und Budimir sind St. Paulis Sturmduo der Hoffnung». Hamburger Abendblatt (գերմաներեն). 2014-08-19. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2014-09-09-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Leihe: Budimir wandert nach Kalabrien aus». Kicker (գերմաներեն). 2015-09-01. Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին. Վերցված է 2015-09-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Morozzo, Angelo (2019-12-08). «Ex Crotone, Budimir show: doppietta al Camp Nou» [Ex Crotone, Budimir show: brace at the Camp Nou] (իտալերեն). Calabria Sport 24. Արխիվացված է օրիգինալից 2020-02-02-ին. Վերցված է 2020-02-02-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ ««Сампдория» приобрела хорватского нападающего Будимира». Արխիվացված է օրիգինալից 2017-12-13-ին. Վերցված է 2017-12-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «UFFICIALE: Crotone, Budimir va in prestito al Maiorca» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-16-ին. Վերցված է 2019-01-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bryce, Monro (2019-02-06). «Mallorca seventh after 2-0 win». Majorca Daily Bulletin (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2020-02-02-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Osasuna logra la cesión de Budimir». CA Osasuna (իսպաներեն). 2020-10-05. Արխիվացված է օրիգինալից 2021-05-28-ին. Վերցված է 2020-10-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Osasuna ficha a Budimir, con el que firma una vinculación hasta 2025». CA Osasuna (անգլերեն). 2021-06-07. Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին. Վերցված է 2021-06-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Budimir sustituye a Modric y Rakitic en la convocatoria de Croacia». Diario de Mallorca (իսպաներեն). 2020-08-27. Արխիվացված է օրիգինալից 2020-08-27-ին. Վերցված է 2021-06-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Luka Modrić and Ivan Rakitić to miss Croatia's opening UEFA Nations League matches». Croatia Week (խորվաթերեն). 2020-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-06-12-ին.
- ↑ Olivari, Davorin (2020-10-07). «Hrvatska bez pola prve momčadi srušila Švicarsku! Zablistao 'Dalićev eksperiment', na kraju ušao i Modrić». Sportske novosti (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-06-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ante Budimir: Mogao sam zabiti još koji gol». Večernji list (խորվաթերեն). 2020-11-11. Արխիվացված օրիգինալից 2023-09-24-ին. Վերցված է 2021-06-24-ին.
- ↑ Hina (2020-11-11). «Budimir: Svjestan sam da je bio VAR, gola ne bi bilo». Glas Istre (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-24-ին. Վերցված է 2020-11-11-ին.