Jump to content

Ջեյմս Փոլ Չապին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:53, 20 Հունիսի 2024 տարբերակ, Nersisyannn (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Ջեյմս Փոլ Չապին (հուլիսի 9, 1889(1889-07-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 7, 1964(1964-04-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թռչնաբան և բնական պատմության ամերիկյան թանգարանի համադրող[5]:

Կենսագրություն

Չապինը քսաներորդ դարի ամենահարգված թռչնաբաններից մեկն է[6]։ Նա Լանգ–Չապինի արշավախմբի համատեղ ղեկավարն էր (Հերբերտ Լանգի հետ միասին), որը 1909-1915 թվականներին բելգիական Կոնգոյի կենսաբանական ուսումնասիրություններ էր կատարում, «Բելգիական Կոնգոյի թռչունները, Մաս I» աշխատության համար նա Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Դանիել Ժիրո Էլիոտի մեդալով 1932 թվականին[7]։ Նա ստացել է բակալավրի կոչում 1916 թվականին, մագիստրոսի կոչում՝ 1917 թվականին և դոկտորի կոչում՝ 1932 թվականին Կոլումբիայի համալսարանում, այնուհետև երկար կարիերա է սկսել ամերիկյան բնական պատմության թանգարանում[6][8]։

Չապինը ծառայել է որպես հետազոտողների ակումբի 17-րդ նախագահ 1949-1950 թվականներին:

Ժառանգություն

Չապինը հիշատակվում է աֆրիկյան սողունների երեք տեսակներ գիտական անուններով՝ Ichnotropis chapini, Pelusios chapini և Trioceros chapin[9]։Չապինը վերադարձավ բելգիական Կոնգո 1953 թվականին՝ շարունակելու դաշտային հետազոտությունները, որոնք նա սկսել էր ավելի քան կես դար առաջ։  Երբ նրան հարցրեցին իր ամենահայտնի հայտնագործության մասին, նա նշեց Կոնգոյի սիրամարգը՝ հավելելով, որ իր արշավախմբերից մեկի ժամանակ նա ստացել է մինչ այժմ անհայտ այս թռչնի փետուրը պիգմայից, բայց երբեք չի տեսել այդ թռչունը: Շատ տարիներ անց նա կարողացավ ճանաչել այն որպես հազվագյուտ Կոնգոյի սիրամարգ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Hart M. S. Գուտենբերգ նախագիծProject Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  2. 2,0 2,1 2,2 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Biodiversity Heritage Library — 2006.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1016802706 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Dr. James P. Chapin Dies at 74; Adventurous Authority on Birds; Natural History Museum's Curator Emeritus Sought Secrets of the Jungle». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1964-04-07. ISSN 0362-4331. Վերցված է 2021-09-25-ին.
  6. 6,0 6,1 «Staten Island on the Web: Famous Staten Islanders». New York Public Library. Արխիվացված է օրիգինալից February 10, 2009-ին.
  7. «Daniel Giraud Elliot Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից June 20, 2014-ին. Վերցված է March 5, 2015-ին.
  8. Columbia College (Columbia University). Office of Alumni Affairs and Development; Columbia College (Columbia University) (1996). Columbia College today. Columbia University Libraries. New York, N.Y. : Columbia College, Office of Alumni Affairs and Development.
  9. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. ("Chapin", pp. 51–52).