Մուրատ Յակին
Մուրատ Յակին գերմ.՝ Murat Yakin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Թուրքիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Murat Yakın Վիքիպահեստում |
Մուրատ Յակին (սեպտեմբերի 15, 1974[1], Բազել, Շվեյցարիա) շվեյցարացի ֆուտբոլիստ (պաշտպան) և մարզիչ: Մարզել է շվեյցարական մի շարք ակումբներ, իսկ 2014/15 մրցաշրջանում գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»։ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ:
Կարիերա
Շվեյցարիայում ծնվածներ Կրտսեր եղբոր պես Հաքանը դարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Առավել հայտնի է շվեյցարական «Գրասհոպեր» և «Բազել» ակումբներում ելույթներով, խաղացել է նաև երկրի սահմաններից դուրս գերմանական «Շտուտգարտում», «Կայզերսլաուտերնում» և թուրքական «Ֆեներբահչեում»: 10 տարի հանդես է եկել Շվեյցարիայի հավաքականում, Եվրո-2004-ի մասնակից։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատում է որպես մարզիչ։ 2009-2011թթ. ղեկավարել է «Թունան»: Նրա ղեկավարությամբ ակումբը զգալի առաջընթաց գրանցեց՝ 2009 թվականին նվաճելով Չելենջ լիգայի գավաթը[2]:
2012 թվականի հոկտեմբերի 15-ին գլխավորել է «Բազելը»՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկո Ֆոգելին[3]: 2014 թվականի մայիսի 17-ին հեռացել է ակումբից՝ փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2015 թվականի ամառը[4][5]: Երկու մրցաշրջանների ընթացքում, երբ Յակինը "Բազելի" գլխավոր մարզիչն էր, թիմը երկու անգամ անընդմեջ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն, ինչպես նաև հասավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
2014 թվականի մայիսի 30-ին իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականը հայտարարել է Յակինի նշանակման մասին Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում[6]: Սակայն «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը հերքել է այդ տեղեկությունը[7]: 2014 թվականի մայիսին «Սպարտակի» կողմից որոշում չի կայացվել[8][9]: Շվեյցարական «Blick» թերթի տվյալներով՝ «Սպարտակը» մարզչին առաջարկել է տարեկան 2-2,5 մլն շվեյցարական ֆրանկ (1,6—2 մլն եվրո) աշխատավարձ[10]: Հունիսի 16-ին «Սպարտակի» համար կառուցվող «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում կայացավ Մուրատ Յակինի պաշտոնական շնորհանդեսը գլխավոր մարզչի պաշտոնում[11]:
Օգոստոսի 1-ին կայացավ «Սպարտակի» առաջին պաշտոնական հանդիպումը Յակինի գլխավորությամբ: Այդ խաղում «Սպարտակը» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռուբինի» նկատմամբ: Շվեյցարացի մասնագետի գլխավորությամբ «Սպարտակը» առաջնությունում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը՝ չկարողանալով որակավորվել հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներում: Թիմն անհավասար խաղ էր ցուցադրում և չուներ կայուն կազմ։ 2015 թվականի մայիսի 30-ին կայացավ «Սպարտակի» վերջին հանդիպումը Յակինի գլխավորությամբ։ Խաղից առաջ «Սպարտակ»ի տնօրենների խորհուրդը հայտնել էր, որ Յակինը կհեռացվի մրցաշրջանի ավարտից հետո: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով «Ամկարի» հետ:
2021 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ[12]: Կարողացել եմ թիմի հետ որակավորվել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը՝ ընտրական խմբում առաջ անցնելով Իտալիայի հավաքականից։
Ձեռքբերումներ
Որպես խաղացող
- «Grasshopper»
- Շվեյցարիայի Չեմպիոն՝ 1994/95, 1995/96
- Շվեյցարիայի Գավաթակիր՝ 1993/94
- «Շտուտգարտ»
- Գավաթակիրների Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1997/98
- «Բազել»
- Շվեյցարիայի Չեմպիոն՝ 2001/02, 2003/04, 2004/05
- Շվեյցարիայի Գավաթակիր՝ 2001/02, 2002/03
- Ժամացույցի գավաթակիր՝ 2003
Որպես մարզիչ
- «Լյուցեռն»
- Շվեյցարիայի Գավաթի Եզրափակչի Մասնակից։ 2011/12
- «Բազել»
- Շվեյցարիայի Չեմպիոն՝ 2012/13, 2013/14
- Շվեյցարիայի Գավաթակիր՝ 2012/13
- Ժամացույցի գավաթակիր՝ 2013
Մարզչական կարիերա
2024 թվականի հունիսի 15-ի տվյալները
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտը | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ի | Վ | Ն | Պ | Վ % | ||||
Կոնկորդիա | Շվեյցարիա | 11 Հուլիսի 2006 | 25 Մայիս 2007 | 34 | 17 | 6 | 11 | 50 |
Տուն | Շվեյցարիա | 13 հունիսի 2009 | 29 հունիսի 2011 | 74 | 35 | 22 | 177 | 47,30 |
Լյուցեռն | Շվեյցարիա | 12 հունիսի 2011 | 19 օգոստոսի 2012 | 46 | 19 | 15 | 12 | 41,3 |
Բազել | Շվեյցարիա | 15 հոկտեմբերի 2012 | 17 Մայ 2014 | 99 | 57 | 26 | 16 | 57,58 |
Սպարտակ (Մոսկվա) | Ռուսաստան | 16 հունիսի 2014 | 30 Մայիսի 2015 | 32 | 13 | 8 | 11 | 40,62 |
Շաֆհաուզեն | Շվեյցարիա | Դեկտեմբերի 21, 2016 | 24 Օգոստոս 2017 | 24 | 18 | 2 | 4 | 75 |
Գրասհոպեր | Շվեյցարիա | 25 Օգոստոս 2017 | 10 Ապրիլ 2018 | 26 | 10 | 6 | 10 | 38,46 |
Սիոն | Շվեյցարիա | 17 Սեպտեմբեր 2018 | 30 Հունիս 2019 | 28 | 9 | 7 | 12 | 32,14 |
Շաֆհաուզեն | Շվեյցարիա | 1 Հուլիսի 2019 | 8 Օգոստոս 2021 | 77 | 22 | 26 | 29 | 28,57 |
Շվեյցարիայի Հավաքական | Շվեյցարիա | 9 Օգոստոս 2021 | ն.վ. | 35 | 16 | 11 | 8 | 45 |
Ընդամենը | 475 | 215 | 129 | 130 | 45,3 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Агент Мурата Якина: «Мы близки к подписанию контракта со «Спартаком»». Известия. 2014-05-30. Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FC Basel 1893 ab sofort mit Murat Yakin für Heiko Vogel». Базель (футбольный клуб) (оф. сайт). 2012-10-15. Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Murat Yakin verlässt den FC Basel 1893». Базель (футбольный клуб) (оф. сайт). 2014-05-17. Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мурат Якин расторг контракт с «Базелем»». Спорт-Экспресс. 2014-05-17. Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Pier Luigi Giganti (2014-05-30). «Spartak Mosca, Yakin è il nuovo allenatore: piaceva a Lazio e Tottenham». La Gazzetta dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Джеван Челоянц: Якин? Мало ли кто и что пишет». Советский спорт. 2014-05-30. Արխիվացված է օրիգինալից 2014-06-02-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Спартак» отложил вопрос о назначении главного тренера». РБК. 2014-05-30. Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2014-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Степан Чаушьян (2014-05-31). «Хоровод: «Спартак», «Базель» и «Маккаби» могут обменяться тренерами». Аргументы и факты. Արխիվացված է օրիգինալից 2014-06-01-ին. Վերցված է 2014-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Von Michel Wettstein, Sandro Inguscio (2014-06-06). «Mourinho rät Spartak Moskau «Nehmt Yakin!»». Blick. Արխիվացված է օրիգինալից 2014-06-09-ին. Վերցված է 2014-06-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Якин официально возглавил «Спартак»». Чемпионат.com. 2014-06-16. Արխիվացված օրիգինալից 2014-06-20-ին. Վերցված է 2014-06-16-ին.
- ↑ «Бывший тренер «Спартака» Якин возглавил сборную Швейцарии». sport-express.ru (ռուսերեն). 2021-08-09. Արխիվացված օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-09-ին.