Jump to content

Մուրատ Յակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրատ Յակին
գերմ.՝ Murat Yakin
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1974(1974-09-15)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Թուրքիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Murat Yakın Վիքիպահեստում

Մուրատ Յակին (սեպտեմբերի 15, 1974(1974-09-15)[1], Բազել, Շվեյցարիա) շվեյցարացի ֆուտբոլիստ (պաշտպան) և մարզիչ։ Մարզել է շվեյցարական մի շարք ակումբներ, իսկ 2014/15 մրցաշրջանում գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»։ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում ծնվածներ Կրտսեր եղբոր պես Հաքանը դարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Առավել հայտնի է շվեյցարական «Գրասհոպեր» և «Բազել» ակումբներում ելույթներով, խաղացել է նաև երկրի սահմաններից դուրս գերմանական «Շտուտգարտում», «Կայզերսլաուտերնում» և թուրքական «Ֆեներբահչեում»։ 10 տարի հանդես է եկել Շվեյցարիայի հավաքականում, Եվրո-2004-ի մասնակից։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատում է որպես մարզիչ։ 2009-2011թթ. ղեկավարել է «Թունան»։ Նրա ղեկավարությամբ ակումբը զգալի առաջընթաց գրանցեց՝ 2009 թվականին նվաճելով Չելենջ լիգայի գավաթը[2]։

2012 թվականի հոկտեմբերի 15-ին գլխավորել է «Բազելը»՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկո Ֆոգելին[3]։ 2014 թվականի մայիսի 17-ին հեռացել է ակումբից՝ փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2015 թվականի ամառը[4][5]։ Երկու մրցաշրջանների ընթացքում, երբ Յակինը "Բազելի" գլխավոր մարզիչն էր, թիմը երկու անգամ անընդմեջ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն, ինչպես նաև հասավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։

2014 թվականի մայիսի 30-ին իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականը հայտարարել է Յակինի նշանակման մասին Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում[6]։ Սակայն «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը հերքել է այդ տեղեկությունը[7]։ 2014 թվականի մայիսին «Սպարտակի» կողմից որոշում չի կայացվել[8][9]։ Շվեյցարական «Blick» թերթի տվյալներով՝ «Սպարտակը» մարզչին առաջարկել է տարեկան 2-2,5 մլն շվեյցարական ֆրանկ (1,6—2 մլն եվրո) աշխատավարձ[10]։ Հունիսի 16-ին «Սպարտակի» համար կառուցվող «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում կայացավ Մուրատ Յակինի պաշտոնական շնորհանդեսը գլխավոր մարզչի պաշտոնում[11]։

Օգոստոսի 1-ին կայացավ «Սպարտակի» առաջին պաշտոնական հանդիպումը Յակինի գլխավորությամբ։ Այդ խաղում «Սպարտակը» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռուբինի» նկատմամբ։ Շվեյցարացի մասնագետի գլխավորությամբ «Սպարտակը» առաջնությունում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը՝ չկարողանալով որակավորվել հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներում։ Թիմն անհավասար խաղ էր ցուցադրում և չուներ կայուն կազմ։ 2015 թվականի մայիսի 30-ին կայացավ «Սպարտակի» վերջին հանդիպումը Յակինի գլխավորությամբ։ Խաղից առաջ «Սպարտակ»ի տնօրենների խորհուրդը հայտնել էր, որ Յակինը կհեռացվի մրցաշրջանի ավարտից հետո։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով «Ամկարի» հետ։

2021 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ[12]։ Կարողացել եմ թիմի հետ որակավորվել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը՝ ընտրական խմբում առաջ անցնելով Իտալիայի հավաքականից։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

«Grasshopper»
  • Շվեյցարիայի Չեմպիոն՝ 1994/95, 1995/96
  • Շվեյցարիայի Գավաթակիր՝ 1993/94
«Շտուտգարտ»
  • Գավաթակիրների Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1997/98
«Բազել»
  • Շվեյցարիայի Չեմպիոն՝ 2001/02, 2003/04, 2004/05
  • Շվեյցարիայի Գավաթակիր՝ 2001/02, 2002/03
  • Ժամացույցի գավաթակիր՝ 2003

Որպես մարզիչ

«Լյուցեռն»
  • Շվեյցարիայի Գավաթի Եզրափակչի Մասնակից։ 2011/12
«Բազել»
  • Շվեյցարիայի Չեմպիոն՝ 2012/13, 2013/14
  • Շվեյցարիայի Գավաթակիր՝ 2012/13
  • Ժամացույցի գավաթակիր՝ 2013

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 15-ի տվյալները

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտը Արդյունքներ
Ի Վ Ն Պ Վ %
Կոնկորդիա Շվեյցարիա 11 Հուլիսի 2006 25 Մայիս 2007 34 17 6 11 50
Տուն Շվեյցարիա 13 հունիսի 2009 29 հունիսի 2011 74 35 22 177 47,30
Լյուցեռն Շվեյցարիա 12 հունիսի 2011 19 օգոստոսի 2012 46 19 15 12 41,3
Բազել Շվեյցարիա 15 հոկտեմբերի 2012 17 Մայ 2014 99 57 26 16 57,58
Սպարտակ (Մոսկվա) Ռուսաստան 16 հունիսի 2014 30 Մայիսի 2015 32 13 8 11 40,62
Շաֆհաուզեն Շվեյցարիա Դեկտեմբերի 21, 2016 24 Օգոստոս 2017 24 18 2 4 75
Գրասհոպեր Շվեյցարիա 25 Օգոստոս 2017 10 Ապրիլ 2018 26 10 6 10 38,46
Սիոն Շվեյցարիա 17 Սեպտեմբեր 2018 30 Հունիս 2019 28 9 7 12 32,14
Շաֆհաուզեն Շվեյցարիա 1 Հուլիսի 2019 8 Օգոստոս 2021 77 22 26 29 28,57
Շվեյցարիայի Հավաքական Շվեյցարիա 9 Օգոստոս 2021 ն.վ. 35 16 11 8 45
Ընդամենը 475 215 129 130 45,3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Агент Мурата Якина: «Мы близки к подписанию контракта со «Спартаком»». Известия. 2014 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  3. «FC Basel 1893 ab sofort mit Murat Yakin für Heiko Vogel». Базель (футбольный клуб) (оф. сайт). 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  4. «Murat Yakin verlässt den FC Basel 1893». Базель (футбольный клуб) (оф. сайт). 2014 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  5. «Мурат Якин расторг контракт с «Базелем»». Спорт-Экспресс. 2014 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  6. Pier Luigi Giganti (2014 թ․ մայիսի 30). «Spartak Mosca, Yakin è il nuovo allenatore: piaceva a Lazio e Tottenham». La Gazzetta dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  7. «Джеван Челоянц: Якин? Мало ли кто и что пишет». Советский спорт. 2014 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  8. ««Спартак» отложил вопрос о назначении главного тренера». РБК. 2014 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  9. Степан Чаушьян (2014 թ․ մայիսի 31). «Хоровод: «Спартак», «Базель» и «Маккаби» могут обменяться тренерами». Аргументы и факты. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  10. Von Michel Wettstein, Sandro Inguscio (2014 թ․ հունիսի 6). «Mourinho rät Spartak Moskau «Nehmt Yakin!»». Blick. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  11. «Якин официально возглавил «Спартак»». Чемпионат.com. 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  12. «Бывший тренер «Спартака» Якин возглавил сборную Швейцарии». sport-express.ru (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.