«Երևանյան լիճ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 39. | Տող 39. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
|||
* [https://avproduction.am/?ln=am&page=culture&id=150 Երևանյան լիճ] |
|||
{{Երևանի ջրամբարներ}} |
{{Երևանի ջրամբարներ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
06:09, 13 փետրվարի 2021-ի տարբերակ
Կոորդինատներ | ||
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային բաժանում | Երևան | |
Տեսակ | արհեստական ջրամբար | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 908 մ | |
Ավազանի մակերեսը | 0,65 կմ² | |
Ծավալը | 0,005 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 18 մ | |
Միջին խորությունը | 8 մ | |
Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3[1]։
Նպատակ
Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։
Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։
Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[2]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 230 — 992 էջ։
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանյան լիճ» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանյան լիճ կատեգորիայում։ |