«Ինդոնեզերեն»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Indonesisk |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: is:Indónesíska |
||
Տող 64. | Տող 64. | ||
[[id:Bahasa Indonesia]] |
[[id:Bahasa Indonesia]] |
||
[[ilo:Pagsasao nga Indonés]] |
[[ilo:Pagsasao nga Indonés]] |
||
[[is:Indónesíska]] |
|||
[[it:Lingua indonesiana]] |
[[it:Lingua indonesiana]] |
||
[[ja:インドネシア語]] |
[[ja:インドネシア語]] |
11:15, 17 Մայիսի 2012-ի տարբերակ
Ինդոնեզերենը (Բահասա Ինդոնեզիա) Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Պատկանում է Աստրոնեզյան լեզուների ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիաը պետական լեզու է Ինդոնեզիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։
Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական արխիպելագում դարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։
Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը [1] Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975-ից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը)։
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։
Հղումներ
- ↑ James Neil Sneddon. The Indonesian Language: Its History and Role in Modern Society. UNSW Press, 2004. Page 14."