«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
չ ուղղագրական |
||
Տող 5. | Տող 5. | ||
ուղղությունները՝ մատերիալիզմը և իդեալիզմը հարցին մոտեցել են տարբեր |
ուղղությունները՝ մատերիալիզմը և իդեալիզմը հարցին մոտեցել են տարբեր |
||
տեսանկյունից: Անտիկ դարաշրջանում մատերիալիստ մտածողներ Դեմոկրիտեսը, |
տեսանկյունից: Անտիկ դարաշրջանում մատերիալիստ մտածողներ Դեմոկրիտեսը, |
||
Էպիկուրը և |
Էպիկուրը և այլք ճշմարտությունը դիտել են որպես գիտելիքների |
||
համապատասխանությունը իրերի բնույթին: Իսկ իդեալիստ մտածողներ |
համապատասխանությունը իրերի բնույթին: Իսկ իդեալիստ մտածողներ |
||
Պարմենիդեսը, Պլատոնը ճշմարտությունը համարում էին վերզգայական հավերժ |
Պարմենիդեսը, Պլատոնը ճշմարտությունը համարում էին վերզգայական հավերժ |
13:20, 25 Մարտի 2020-ի տարբերակ
Ճշմարտությունը մարդու կողմից ստեղծված մեծագույն արժեքներից է: Փիլիսոփայության պատմության մեջ ճշմարտության հիմնախնդրին միանշանակ իմաստավորում չի տրվել: Ի սկզբանե փիլիսոփայության երկու հիմնական ուղղությունները՝ մատերիալիզմը և իդեալիզմը հարցին մոտեցել են տարբեր տեսանկյունից: Անտիկ դարաշրջանում մատերիալիստ մտածողներ Դեմոկրիտեսը, Էպիկուրը և այլք ճշմարտությունը դիտել են որպես գիտելիքների համապատասխանությունը իրերի բնույթին: Իսկ իդեալիստ մտածողներ Պարմենիդեսը, Պլատոնը ճշմարտությունը համարում էին վերզգայական հավերժ գաղափար: Արիստոտելը ճշմարտություն էր դիտում իդեալական ձևերի հետ մտածողության համապատասխանությունը: Այդպիսի ճշմարտություն մարդը ձեռք է բերում գոյություն ունեցող իրերն ընկալելու միջոցով: Այսինքն՝ մարդու զգայությունների, պատկերացումների, մտքերի համապատասխանությունը առարկաների հատկություններին դրսևորվում է որպես ճշմարտություն: Միջին դարերում ավարտուն, անհերքելի ճշմարտություն է համարվում կրոնական դոգմաների բովանդակությունը, աստծո բնույթի և էության վերաբերյալ եկեղեցու հայրերի պատկերացումները, սուրբ գրքերի շարադրանքը: Թ. Աքվինացու, Օգոստինոսի համոզմամբ՝ այդպիսի ճշմարտությունները բնածին են և անկասկածելի: Աքվինացու համոզմամբ՝ ճշմարտությունն իրերի բովանդակության համապատասխանությունն է աստվածային բանականության հետ: Իսկ հավատը համարվում է գերբնական ճշմարտություն: Ճշմարտության ըմբռնման հարցում զգալի զանազանություն է նկատվում օբյեկտիվ և սուբյեկտիվ իդեալիզմի դիրքորոշումներում: Օբյեկտիվ իդեալիստների համոզմամբ, ճշմարտությունը իդեալական գոյերի հավերժ, անփոփոխ, ժամանակից դուրս գտնվող հատկություն է: Այդպիսի ըմբռնման տեսանկյունից, ճշմարտությունը դիտվում է որպես ճանաչողությունից անկախ գոյություն ունեցող իդեալական գոյերի հատկություն: Այստեղ ճշմարտության դատողությունները համարվում են բնածին գաղափարներ: Նման համոզմունքներ զարգացրել են Պլատոնը, Օգոստինոսը, հեգելը և այլոք: Սուբյեկտիվ իդեալիստները (Բերկլի, Հյում, Կանտ) ճշմարտությունը դիտում են որպես ինքն իր համաձայնության մեջ գտնվող անձի հատկություն: Նման համոզմունքներում ճշմարտություն է դիտվում մտածողության համապատասխանությունը անձի զգայություններին: 17-18-րդ դարերում սենսուալիստ մտածողներ Ֆ. Բեկոնը, Ջ. Լոկը, Հելվեցիուսը ճշմարտությունը նույնացնում էին մարդկային զգայությունների բովանդակության հետ: Իսկ ռացիոնալիստ մտածողներ Դեկարտի, Սպինոզայի, Լայբնիցի հայացքներում ճշմարտություն էր դիտվում ինտելեկտուալ ինտուիցիայի միջոցով ձեռք բերված գիտելիքը: Ճշմարտության հիմնախնդրին յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում պրագմատիկները Ջեյմսը, Պիրսը: Պիրսի համոզմամբ՝ ճշմարտությունը գաղափարների ու գործողությունների համապատասխանությունն է Ճշմարտություն՝ գաղափար, որը համապատասխանում է օբեկտիվ/անաչառ/ իրականությանը։ Սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է։ Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ։ Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում։ Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը։
Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/։ Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/։ Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն։
Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է։ Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է։
Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ։ Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը։ Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ։
Արտաքին հղումներ
- The Correspondence Theory of Truth (անգլ.)
- The Coherence Theory of Truth (անգլ.)
- The Deflationary Theory of Truth (անգլ.)
- Tarski's Truth Definitions (անգլ.)
- Axiomatic Theories of Truth (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։ |
|