«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20. Տող 20.


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==
360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում [[Մեծ Հայք]]ի տարածքում:

[[Պատկեր:Արշակ և Շապուհ.jpg|thumb|330px|Արշակ Բ և [[Շապուհ II Երկարակյաց]]]]
368 թվականին [[Շապուհ Բ]]-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր [[Արշակ Բ]]-ին և սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ին ու ձերբակալում:

{{քաղվածք|Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մաիկոնյանին, Մեծ Հայքի զորավարսպարապետին: Որովհետև Վասակը փոքր էր մարմնով` պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին. հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ` իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի` ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը մյուս լեռան վրա, երբ աջ ոտքիս վրա էի հենվում` աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում` ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը Հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ` քեզ էլ էի գետին կոխում, Հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա»:|Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԾԴ}}


== Ինքնապաշտպանություն ==
== Ինքնապաշտպանություն ==
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:

{{քաղվածք|Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5}}

Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ թագուհուն]], որը թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր [[Արշարունիք գավառ]]ի [[Արտագերս (բերդ)|Արտագերս բերդում]]։

Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

21:47, 20 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ


Արտագերսի ինքնապաշտպանություն
Թվական368
Մասն էՀայ-պարսկական պատերազմներ
ՎայրԱրտագերս
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Արտագերսի ինքնապաշտպանություն, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյանների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն[1]։

Նախապատմություն

360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում Մեծ Հայքի տարածքում:

Արշակ Բ և Շապուհ II Երկարակյաց

368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում:

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մաիկոնյանին, Մեծ Հայքի զորավարսպարապետին: Որովհետև Վասակը փոքր էր մարմնով` պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին. հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ` իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի` ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը մյուս լեռան վրա, երբ աջ ոտքիս վրա էի հենվում` աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում` ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը Հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ` քեզ էլ էի գետին կոխում, Հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա»:
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԾԴ

Ինքնապաշտպանություն

Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:

Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5

Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր Փառանձեմ թագուհուն, որը թագաժառանգ Պապի և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր Արշարունիք գավառի Արտագերս բերդում։

Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:

Ծանոթագրություններ

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 22–28.