«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հարսանիք ՀոթՔաթ գործիքով
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Հարսանիք]]
[[Կատեգորիա:Հարսանիք]]
[[Կատեգորիա:Հարսանեկան իրեր]]

16:29, 3 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Հարսանեկան դասական զգեստ

Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Դասական հարսանեկան զգեստն ավանդաբար սպիտակ է, բայց գունային գամման գործնականում անսահմանափակ է: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:

Արևմտյան մշակույթ

Հարսանեկան զգեստ, Անգլիա, 1837-1838

Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց: