«Կատու (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:1967 գրքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 15. Տող 15.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:1967 գրքեր]]

07:31, 1 Հուլիսի 2017-ի տարբերակ

Կատու
ֆր.՝ Le Chat
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ
Ձևվեպ
ՀեղինակԺորժ Սիմենոն
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՏեսարանCharenton?
ՀրատարակչությունPresses de la Cité?
Հրատարակվել է1967

Կատու (ֆր.՝ Le Chat) 1967թբելգիացի գրող Ժորժ Սիմենոնի կողմից հրատարակված վեպ։

Նկարագրություն

Նովելը գրվել է Ժորժ Սիմենոնին բնորոշ ժամանակահատվածում՝ 1966թ․ սեպտեմբերից մինչև հոկտեմբեր[1]։ Հրատարակվել է 1967թՖրանսիայում «Presses de la Cité» հրատարակչության կողմից, մինչ այդ նա արդեն հրատարակել էր շուրջ 200 ուրիշ գրքեր։ Աշխատանքը պարունակում է հեգեբանական վեպի[2] և սև հումորի տարրեր[3][4]։

Վեպի անգլերեն տարբերակը հրատարակվել է Հեմիշ Հեմիլթոնի և թարգմանվել Բերնարդ Ֆրեչթմենի կողմից[5]։ Պիեր Գրենի-Դեֆերը պատմությունը վերածել է համանուն ֆիլմի, որի պրեմիերան տեղի է ունեցել 1971թՖրանսիայում, դերակատարներն են Ժան Գաբենը և Սիմոնա Սինյորեն։

Սյուժե

Վեպը մշակվել է 70-ական թվականների սկզբին և պատմում է մի պատմություն տարեց ամուսնական զույգի մասին, ովքեր չէի սիրում միմյանց իրար ընտանի կենդանիներին սպանելու պատճառով։ Ամեն ինչ փոխվում է այն օրը, երբ ամուսինը փողոցից մի կատու է տուն բերում։ Այդ կատուն դառնում է նրա միակ ուրախությունն ու կյանքի նպատակը։ Բայց կնոջ խանդն ու զայրույթը դրդում են նրան սպանել կատվին։ Նրանք չեն խոսում և իրենց միակ հաղորդակցության ձևը թղթերի վրա նշումներ կատարելն է[6]։ Նրանց թշնամություն շարունակվում է արդեն տարիներ շարունակ, սակայն նրանք չեն կարող ամուսնալուծվել՝ կնոջ կրոնական համոզմունքների պատճառով: Բայց շուտով հասկանում են, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի։ Կատվի պատմությունից ենթադրվում է, որ այն ծագել է հեղինկի և իր մոր ունեցած բարդ հարաբերություններից[1]։

Քննադատություն

«Կատուն» արժանացավ լավ արձագանքի՝ հատկապես ստանալով Նյու Յորք Թայմսի լրագրող Ռիչարդ Բոնտոնի բարձր գնահատականը և նպաստավոր վերանայումը[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Encres Vagabondes». www.encres-vagabondes.com (French). Վերցված է 2012-11-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Le chat - Georges Simenon - 1967». www.bibliotheca.be (French). Վերցված է 2012-11-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «BBC Radio 4 - Afternoon Drama, The Other Simenon, The Cat». www.bbc.co.uk. Վերցված է 2012-11-09-ին.
  4. «Le chat - Georges SIMENON». www.omnibus.tm.fr (French). Վերցված է 2012-11-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «The Cat by Georges Simenon - Reviews, Discussion, Bookclubs, Lists». www.goodreads.com. Վերցված է 2012-11-07-ին.
  6. «The Cat by Georges Simenon». www.fictiondb.com. Վերցված է 2012-11-09-ին.
  7. Richard Boston. «The Other Side of Love». www.nytimes.com. Վերցված է 2012-11-09-ին.