«Խարբերդի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Խամբերդի դաշտ''', գտնվում է Հայկական լեռնաշխարհում Արեւելյան Եփրատի ստորին հոսանքում: 900-1000մ բար...
(Տարբերություն չկա)

15:40, 2 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Խամբերդի դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում Արեւելյան Եփրատի ստորին հոսանքում: 900-1000մ բարձրության բարդ աստիճանաձեւ իջվանք է Հայկական Տավրոսի լեռնային համակրգում: Հիմքի այլուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ Էլյազըղի եւ Մոլլաքենդի:Արեւելքում Արածանու հովտով միանում է Բալուի դաշտին, արեւմուտքում՝ Եփրատի կիրճով Մալաթիայի դաշտին:Օգտակար հանածոներից կան քրոմի, պղնձի, բազմամետաղների, մարմարի հանքավայրեր: Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական եւ սեզոնային խիստ տատանումներով: Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -5 է՝ հուլիսինը՝ 24-26, տարեկան տեղումները՝ 400-600մմ: Տարածված են շագանակագույն տափաստանային եւ լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով: Ոռոգվող հողերում մշակում են բրինձ, բամբակ, խաղող եւ պտուղներ: