«Պատյանով մարդը»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
No edit summary |
||
Տող 3. | Տող 3. | ||
|բնօրինակ անվանում = Человек в футляре<br /> |
|բնօրինակ անվանում = Человек в футляре<br /> |
||
|պատկեր = |
|պատկեր = |
||
|պատկերի լայնություն = |
|պատկերի լայնություն = |
||
|նկարագրություն = |
|նկարագրություն = |
||
|ժանր = պատմվածք |
|ժանր = պատմվածք |
18:49, 23 Մարտի 2017-ի տարբերակ
Պատյանով մարդը ռուս.՝ Человек в футляре | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1898 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1898 |
Թարգմանիչ | Սերգո Պայազատ |
Վիքիքաղվածք | Պատյանով մարդը |
«Պատյանով մարդը»՝ (ռուս.՝ Человек в футляре), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականի մայիսին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում: «Փոքրիկ եռապատման» առաջին հատված[1]:
Ստեղծման պատմություն
Այս ստեղծագործության գաղափարը Չեխովի մոտ առաջացավ ամռանը: «Փոքրիկ եռապատում» շարքը, որը բաղկացած է երեք պատմվածքներից՝ «Պատյանով մարդը», «Հաղարջը», «Սիրո մասին», չպետք է ավարտվեր «Սիրո մասին» պատմվածքով: Պատմվածքները գրելու ժամանակ Չեխովի մոտ ստեղծագործական անկում էր, իսկ ավելի ուշ նրան շեղեց տուբերկուլոզով հիվանդանալը: Պատմվածքի վրա Չեխովը աշխատել է 1898 թվականի մայիս-հունիսին Մելիխովոյում: 1898 թվականի հունիսի սկզբին պատմվածքը պատրաստվում էին հրատարակել, իսկ 1898 թվականի հունիսի 15-ին ձեռագիրը ուղարկեցին ամսագիր: Չեխովը այս պատմվածքի մասին գրել է իր նոթատետրում[2]:
«Պատյանով մարդը»՝ նրա ամեն ինչը պատյանում էր, թվում էր, ժպտում է, գտել է իր իդեալին: |
Նախատիպը
Բելիկովի ճշգրիտ նախատիպը անհայտ է: Որոշ ժամանակակիցներ (այդ թվում՝ Վլադիմիր Բոգորազը և Միխայիլ Պավլովիչ Չեխովը) կարծում են, որ «պատյանով մարդու» նախատիպը եղել է տագանրոգի գիմնազիայի տեսուչ Ալեքսանդր Դյակոնովը, մյուսները նկարագրում էին Դյակոնովի բնավորության գծերը` առաջինների կարծիքները հերքելու համար: Այսպես Պավել Ֆիլևսկին նշել է Դյակոնովի մեծահոգությունը և գրել.
«Ես պնդում եմ, որ «Պատյանով մարդը» Դյակոնովի հետ ընդհանուր կապ չունի և Անտոն Չեխովի այս ստեղծագործությունում որևէ տեղական կոլորիտ չենք կարող գտնել»[3] |
Յուրի Սոբոլևը կարծում էր, որ Չեխովի ստեղծագործության հավանական նախատիպը կարող էր դառնալ հայտնի հրապարակախոս Միխայիլ Մենշիկովը: Չեխովը իր օրագրերից մեկում գրել է նրա մասին:
«Մ.-ն, չոր եղանակին քայլում է կրկնակոշիկներով, կրում է հովանոց, որպեսզի չմահանա արևի հարվածից, վախենում է լվացվել սառը ջրով, բողոքում է սրտի դադարումից»[4] |
Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես[3]: Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին:
«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»[5] |
:
Այս բոլոր փաստերից կարելի է եզրակացնել, որ հունական լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է[3].
:
Հիմա «Պատյանով մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է հասարակ` կարևորելով միայնակ մարդուն, որը փակվում է ամբողջ աշխարհից, ստեղծելով իր շուրջը կմախք, «պատյան»:
Գործող անձինք
«Փոքրիկ եռպատման» հերոսները
- Իվան Իվանիչ Չիշմա-Հիմալայսկի ՝ անասնաբույժ, ազնվական: Բարձրահասակ նիհար մարդ երկար բեղերով:
- Բուրկին՝ գիմնազիայի ուսուցիչ և Ի. Ի. Չիշմա-Հիմալայսկու ընկերը: Պատմում է Բելիկովի մասին պատմությունը:
- Բելիկով՝ հին հունարենի ուսուցիչ: Աշխատել է Բուրկինի հետ գիմնազիայում: Նրա սիրելի արտահայտությունն է «Որքան էլ ոչինչ չստացվի»:
- Խոհարար Աֆանասի՝ 60 տարեկան ծերունի: Բելիկովի պակասամիտ և հարբած ծառան:
- Միխայիլ Սավիչ Կովալենկո՝ աշխարհագրության և պատմության ուսուցիչ: Երիտասարդ,թուխ, բարձրահասակ տղամարդ:
- Վարենկա՝ 30 տարեկան, Բելիկովի սիրելին: Կովալենկոյի քույրը, բարձրահասակ, բարեկազմ, սևահոն, կարմրաթուշ մի աղջիկ:
Սյուժե
Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից: Նրանք մնացել էրն գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ: Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ: Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում:
Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»: Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով: Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում: Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից: Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ: Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ: Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից: Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր: Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»: Մի անգամ դպրոցում նշանակեցին պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ, որը մենակ չէր եկել, այլ իր քրոջ Վարենկայի հետ: Նա տնօրենի ծննդյան օրը գերեց բոլորին, անգամ Բելիկովին: Եվ այդ ժամանակ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել: Վարենկան դեմ չէր ամուսնանալ: Սակայն Բելիկովը կասկածում էր, նա անընդմեջ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի մասին, այն մասին, որ ամուսնությունը դա լուրջ քայլ է: Վարենկայի եղբայրը նրանց ծանոթության առաջին իսկ օրվանից ատում էր Բելիկովին[6]: Մի անգամ ինչ-որ մեկը նկարել էր Բելիկովի ծաղրանկարը: Գնում է Բելիկովը Վարենկայի ձեռքը բռնած, իսկ ներքևում մակագրություն է՝ «Սիրահարված նախամարդ»: Այդ ծաղրանկարը ստացան բոլոր ուսուցիչները և պաշտոնյաները: Բելիկովը դեռ չէր վերջացրել ծաղրանկարի պատմությունը, այդ պահին հեծանիվով գալիս է Վարենկան եղբոր հետ: Բելիկովը սառում և գունատվում է, նրան անպատշաճ է թվում հեծանվավազքը: Հաջորդ օրը առավոտյան նա գալիս է Կովալենկոյի մոտ և սկսում է խոսել այդ մասին: Հանդիպումը ավարտվում է վեճով: Կովալենկոն հրում է Բելիկովին աստիճաններից: Այդ պահին ներս է մտնում Վարենկան ը տեսնում է ջարդված Բելիկովին: Նա մտածում է, որ Բելիկովը ինքն է ընկել աստիճաններից և սկսում է ծիծաղել: Այդ ծիծաղով ամեն ինչ ավարտվում է՝ և խնամախոսությունը, և Բելիկովի կյանքը: Բելիկովը գնում է տուն, պառկում է և այլևս վեր չի կենում: Մեկ ամիս անց Բելիկովը մահանում է: Նրան թաղում են, իսկ թաղումից հետո ոչ թե տխրում են, այլ թեթևություն են զգում: Պատմվածքի վերջում ընկերները քննադատում են «պատյանով մարդկանց» և պառկում քնելու:
Հետաքրքիր փաստեր
2010 թվականին ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում տեղադրվել է «Պատյանով մարդը» քանդակագործական կոմպոզիցիան, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը։
Գրականություն
- Անտոն Պավլովիչ Չեխով; 8 հատորից բաղկացած ժողովածու, «Պրավդա» հրատարակչություն, 1969 թվական, 3600 էջ
- Զինովի Պապերնի Ա. Չեխովի նոթատետրերը, Մոսկվա, «Սովետական գրող», 1976 թվական, 389 էջ
- Ա. Լ. Բոկշիցկի (Ա.Պ. Չեխով և «Պատյանով մարդը»).
Ծանոթագրություններ
- ↑ Российская государственная библиотека
- ↑ Паперный З. С. Записные книжки Чехова — Москва: Советский писатель, 1976, с. 389
- ↑ 3,0 3,1 3,2 Человек в футляре. Примечания
- ↑ Ю. Соболев. Чехов. Статьи. Материалы. Библиография. М., 1930, стр. 163—165
- ↑ Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.
- ↑ «Глитай, або ж павук» (укр.) («Мироед, или паук») — название пьесы Марка Кропивницкого
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատյանով մարդը» հոդվածին։ |
|