«Աստվածամոր բազիլիկ (Լուհան)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Աստվածամոր բազիլիկ (Լուհան)''', կաթոլիկ տաճար, գտնվում է [[Լուհան]] քաղաքում, [[Բուենոս Այրես|Բուենոս Այրես]], [[Արգենտինա]]: Նվիրված է Լուհանի Աստվածամորը` Արգենտինայի սուրբ հովանավորին: Բազիլիկը նեոգոթիկայի ոճով է, գտնվում է Բուենոս Այրեսից 70 կմ դեպի արևմուտք, [[Լա Պլատա (Արգենտինա)|Լա Պլատայի]] և [[Սան Իսիդրո|Սան Իսիդրոյի]] տաճարների հետ մեկտեղ համարվում է Արգենտինայի ամենապաշտելի կաթոլիկ սրբություններից:
 
Լուհան գետի մոտ տաճարի կառուցումը կապված է հրաշալի իրադարձությունների հետ: [[1630]] թվականին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սան` սեփականատեր Սանտյագո դել Էստերոյից, նավաստի Հուան Անդրեային պատվիրում է [[Բրազիլիա|Բրազիլիայից]] բերել [[Աստվածամայր|Աստվածամոր]] արձանը, որը նա ուզում էր տեղադրել կառուցվող ժամատանը: Հուան Անդրեան ձեռք էր բերել Աստվածամոր միանգամից երկու արձան, որը նա ծովով բերեց Բուենոս Այրես, այնուհետև տեղափոխեց [[Սանտյագո դել Էստերո]]: Ուղևորության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհը հատվում է Լուհան գետի հետ, ձիերը կանգնեցին և չկարողացան առաջ գնալ: Փորձեցին բեռնաթափել, բայց չստացվեց: Միայն այն ժամանակ կարողացան շարունակել ճանապարհը, երբ գետնին իջեցրին մի փոքրիկ արկղ, որի մեջ դրված էր Աստվածամոր արձաններից մեկը: Դա համարվեց հրաշք և վերևից նշաննախանշան այն բանի, որ ապագայում Լուհանի Աստվածամայրը ուզում է մնալ հենց այդ վայրում: Արձանը բերեցին դոն Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ դրեցին պատվավոր տեղում: Մարդիկ, լսելով հրաշքի մասին, գալիս էին խոնարհվելու սուրբ կերպարին:
 
Լուհան գետի ափին առաջին ժամատունը հայտնվել է [[1685]] թվականին: Ուխտագնացներց ավելի ու ավելի էին շատանում, աստիճանաբար ժամատան շուրջը բնակատեղի դարձավ, այն անվանեցին Լուհան: [[1730]] թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ, իսկ Լուհանի Աստվածամոր ժամատունը դառնում է գործող եկեղեցի: [[1763]] թվականին այդ նույն վայրում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի: Այն տաճարը, որ տեսնում ենք մենք այսօր, սկսել է կառուցվել [[1890]] թվականի մայիսի 6-ին` ֆրանսիացի ճարտարապետ [[Ուլրիխ Կուրտուա|Ուլրիխ Կուրտուայի]] ղեկավարությամբ: Եկեղեցին օծվել է [[1910]] թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակները դեռևս չէին կառուցվել: [[1930]] թվականի նոյեմբերի 15-ին [[Պիոս XI]] պապը Աստվածամոր եկեղեցուն տվեց [[Բազիլիկ|բազիլիկի]] կարգավիճակ: Տաճարի լիակատար կառուցումը ավարտվել է [[1935]] թվականին:
2983

edits

Նավարկման ցանկ