«Թրիփ հոփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16. Տող 16.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Երաժշտության ժանրեր]]
[[Կատեգորիա:Երաժշտական ժանրեր]]

06:51, 30 հունվարի 2017-ի տարբերակ

Թրիփ֊հոփ (անգլ.՝ trip-hop), էլեկտրոնային երաժշտության ենթաժանր։ Ծագել է 1990-ական թվականների սկզբին Մեծ Բրիտանիայում, հասել է իր հայնտիության գագաթնակետին 1990֊ական թվականների վերջում։

Թրիփ֊հոփը իր մեջ ներառում է տարբեր երաժշտական ժանրերի տարրեր, հիփ հոփի, ջազի, ռոքի, դաբի, սոուլի համադրություն[1]։ Թրիփ֊հոփին բնորոշ է դանդաղ ռիթմը, պարզ լսվող բասը և նաև հին մեղեդիներից որոշ կտորների օգտագործումը (հիմնականում ջազից, սոուլից): Բացի այդ թրիփ֊հոփին բնորոշ է մռայլ դեպրեսիոն տրամադրության առկայությունը և վոկալային մասի որոշակի անջատականությունը։

Կատարողներից առաջին հերթին պետք է նշել «Massive Attack» և «Portishead» խմբերը, ինչպես նաև Movax լեյբլը։

Ժամանակակից կատարողները օգտագործում են թրիփ֊հոփի տարրերը այլ ժանրերի հետ խառնելով։

Ծագում

Առաջին անգամ «թրիփ֊հոփ» տերմինը օգտագործվել է 1994 թվականի հունիսին լրագրող Էնդի Պեմբերտոնի կողմից բրիտանական երաժշտությանը նվիրված «Mixmag» ամսագրում։ Որպես երաժշտական ժանր ծագել է Բրիստոլի շրջակայքում 1990֊ական թվականների սկսզբում։ Զարգացման ընթացքում թրիփ֊հոփը շեղվեց իր սկսբնական ուղղվածությունից և շարժվեց դեպի էյսիդ ջազ։

Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո (1991թ.), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում]]։ Massive Attack խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրամնդեց նրանց ունեցաց հաջողությունը։

Ծանոթագրություններ