«Լոս Անջելես Թայմս»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Անգլերեն թերթեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 65. | Տող 65. | ||
* [http://www.latimes.com/ Շուրջօրյա լրատվական կայք՝ latimes.com] |
* [http://www.latimes.com/ Շուրջօրյա լրատվական կայք՝ latimes.com] |
||
* Քննադատություն, լուսաբանում «LA Times» [[Իտամարի բնակավայրի տեռոր]]: <br />[http://honestreporting.com/la-times-settlements-provoke-baby-killing/ LA Times: Settlements Provoke Baby Killing, MARCH 15, 2011 13:48 BY SIMON PLOSKER] |
* Քննադատություն, լուսաբանում «LA Times» [[Իտամարի բնակավայրի տեռոր]]: <br />[http://honestreporting.com/la-times-settlements-provoke-baby-killing/ LA Times: Settlements Provoke Baby Killing, MARCH 15, 2011 13:48 BY SIMON PLOSKER] |
||
[[Կատեգորիա:Անգլերեն թերթեր]] |
18:17, 10 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Լոս Անջելես Թայմս անգլ.՝ Los Angeles Times[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ և թերթ |
Լեզու | անգլերեն[2] |
Հիմնադրվել է | 1881 |
Սեփականատեր | Patrick Soon-Shiong? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հրատարակման վայր | El Segundo?[3] |
Գրասենյակ | El Segundo, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
ISSN | 0458-3035 և 2165-1736 |
OCLC | 3638237 |
Պարգևներ | |
Կայք | latimes.com(անգլ.) |
Los Angeles Times Վիքիպահեստում |
«Լոս Անջելես Թայմս» (անգլ.՝ Los Angeles Times, կարճ՝ LA Times թարգմանաբար՝ «Լոս Անջելեսի ժամանակը»)[4], ԱՄՆ-ի ամենահանրահայտ և հեղինակավոր թերթերից մեկը: Հրատարակվում է Լոս Անջելեսում և առաջնահերթ ուշադրությունը բևեռում է քաղաքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը: Տպաքանակով ԱՄՆ-ում գրավում է 4-րդ տեղը:
1881 թվականին հիմնադրված թերթը մինչև 1917 թվականը հրատարակվել է Հարրիսոն Գրեյ Օտիսի կողմից, այնուհետև անցել է նրա փեսա Հարրի Չենդլերի ձեռքը: 1922 թվականին դարձել է սեփական ռադիոկայան ունեցող առաջին թերթը: 1928 թվականին պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է այս հրատարակության օդային առաքումը իր բաժանորդներին Կալիֆորնիայի սահմաններից դուրս:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Los Angeles Times-ը, նախկինում հայտնի լինելով իր խիստ պահպանողական խմբագրական քաղաքականությամբ, սկսել է ավելի լիբերալ դիրքորոշում ցուցաբերել: 1948-1962 թվականներին հրատարակվել է Los Angeles Mirror կիրակնօրյա հավելվածը:
Ըստ Բրիտանական հանրագիտարանի՝ 1960-ական թվականներից սկսած Los Angeles Timesը դուրս է եկել ռեգիոնալ հրատարակության որմնախորշից և դարձել է «աշխարհի հզոր թերթերից մեկը»: 2007 թվականից մտնում է Tribune Company մեդիակոնգլոմերատի մեջ[5]: 2007 թվականի դրությամբ ակտիվում ուներ 38 Պուլիտցերյան մրցանակներ:
Պատմություն
Օտիսի օրոք
«Լոս Անջելես թայմս»ը առաջին անգամ հրատարակվել է որպես «Լոս Անջելես Դեյլի Թայմս» 1881 թվականի դեկտեմբերի 4-ին, Նաթան Կոուլ-Կրտսերի և Թոմաս Գարդիների ղեկավարությամբ: Սկզբնապես թերթը տպագրվում էր «Հայելի» տպարանում, որը պատկանում էր Ջեսսի Յարնելին և Թոմաս Ջեյ Քեյսթայլուին: Չկարողանալով վճարել տպագրության դիմաց՝ Կոուլը և Գարդիները թերթը հանձնեցին «Հայելի»-ին: Այդ ժամանակ Սեմուել Մեթսը միացել էր ընկերությանը՝ պայմանով, որ շարունակվելու է «Թայմս»-ի հրատարակումը: 1882 թվականի հուլիսին հարրիսոն Գրեյ Օտիսը տեղափոխվեց Սանտա Բարբարայից, որպեսզի դառնա թերթի խմբագիրը: Արդյունքում, հենց Օտիսը ապահովեց թերթի հաջողությունը:
Պատմաբան Քևին Սթարրը գրել է, որ Օտիսը «ողջ քաղաքական ապարատը և հանրային կարծիքը իր սեփական հարստացման համար շահարկելու ունակ» գործարար էր: Օտիսի խմբագրական քաղաքականությունը հիմնված էր քաղաքացիական պարծենկոտության վրա՝ մեծարելով Լոս Անջելեսյան ձեռքբերումները և ի նպաստ սեփական աճին: Այս նպատակների իրականացման համար թերթը աջակցում էր քաղաքի ջրամատակարարման ընդլայնման փորձերը՝ Օուենսի հովտում ջրամատակարարման իրավունք ձեռք բերելով Կալիֆորնիայի ջրային պատերազմում: Այս իրադարձությունները, գույները խտացված, ներկայացվել են Ռոման Պոլանսկու «Չինական թաղամաս» ֆիլմում:
Տեղական պրոֆմիությունների դեմ մղված պայքարը արդյունքում «Թայմս»-ի շտաբ-բնակարան 1910 թվականի հոկտեմբերի 1-ին պայթեցվել է, զոհվել են 21 հոգի: Մեղադրանք առաջադրվել է պրոֆմիությունների երկու առաջնորդներ Ջեյմս և Ժոզեֆ Մաքնամարներին: Աշխատանքի Ամերիկյան Ֆեդերացիան դատական գործընթացի համար վարձել է առաջատար փաստաբան Կլարենս Դերրոուին, որպեսզի վերջինս հանդես գա ի շահ եղբայրների, ովքեր վերջնական արդյունքում իրենց մեղավոր են ճանաչել: Օտիսը շտաբ-բնակարանի նոր շենքի բարձր ֆրիզի գագաթին բրոնզե արծիվ ամրացրեց, որը պատրաստել էր Գորդոն Կաուֆմանը` հռչակելով իր կնոջ կողմից ձևակերպված՝ թերթի կարգախոսը՝ «Stand Fast, Stand Firm, Stand Sure, Stand True»:
Չենդլերի օրոք
Օտիսի մահից հետո 1917 թվականին «Թայմս»ը սկսեց ղեկավարել նրա փեսա Հարրի Չենդլերը: 1944 թվականին վերջինիս փոխարինեց իր որդին՝ Նորման Չենդլերը, որը թերթի խմբագիրն էր հետպատերազմյան ժամանակաշրջանի արագ զարգացման փուլում: Նորմանի կինը՝ Դորոտի Չենդլերը, հասարակական գործունեության ակտիվիստ էր, խթանել է Լոս Անջելեսյան Երաժշտական կենտրոնի շինարարությանը. կենտրոնի գլխավոր համերգային դահլիճը անվանվել է նրա պատվին: Ընտանիքի անդամները հուղարկավորվել են Պարամաունտ ստուդիայի հարևանությամբ գտնվող «Ընդմիշտ Հոլիվուդ» գերեզմանատանը, որտեղ գտնվում է նաև 1910 թվականի տեռորի զոհերի հուշահամալիրը:
Ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ՝ հրատարակչության ղեկավարը 1960 թվականից մինչև 1980 թվականը եղել է Օտիս Չենդլերը: Օտիսը ձգտում էր ընտանեկան թերթի ճանաչմանը՝ փորձելով համեմատվել ավելի ընթերցվող այնպիսի թերթերի հետ, ինչպիսիք էին «Նյու Յորք Թայմս»ը և «Վաշինգտոն Փոստ»-ը: Ենթադրելով, որ հիմնականում եկամտաբեր է նորությունների բաժինը՝ Օտիսը որոշում է ընդլայնել այն և բարձրացնել աշխատողների աշխատավարձը: 1962 թվականին թերթը միավորվում է «Վաշինգտոն Փոստ»-ի հետ՝ ««Լոս Անջելես Թայմս-Վաշինգտոն Փոստ» լրատվական գործակալության» ձևավորման նպատակով:
1960-ական թվականներին թերթը արժանացել է չորս Պուլիտցերյան մրցանակների՝ ավելիին, քան նախորդ իննը տասնամյակների ընթացքում:
Մեր օրեր
21-րդ դարի սկզբին «Թայմս»-ում լուրջ խնդիրներ առաջացան՝ սնանկացում, խմբագրերի փոփոխմամբ անձնակազմի կրճատում, աշխատավարձի ցածրացում և Ինտերնետի առկայության խիստ անհրաժեշտություն:
2000 թվականին «Tribune Company»-ն ձեռք բերեց «Թայմս»-ը՝ թերթը դարձնելով այն ժամանակվա WB-ի (այժմ՝ CW) հետ համատեղ սեփականություն:
2005 թվականին երկու օրվա ընթացքում «Թայմս»-ը փորձարկվեց «Wikitorial»-ի՝ առաջին «Վիքի»ի հետ՝ հնարավորություն ընձեռնելով ընթերցողներին միավորելու ջանքերը սեփական խմբագրություն ստեղծելու ճանապարհին: Այդուհանդերձ, նրանք փակեցին դա այն բանից հետո, երբ մի քանի հոգի «պաշարեցին» կայքը՝ խմբագրելով և ներդնելով ոչ պատշաճ տեղեկատվություն:
2008 թվականի դեկտեմբերին «Tribune Company»-ն հայտարարեց սնանկության մասին: Թերթի մեկ օրինակի արժեքը 2 $ է: 2015 թվականի մարտից հրատարակչությունը ամենօրյա գինը բարձրացրեց $ 0,50-ով (33,3 %)՝ համապատասխանեցնելով կիրակի օրվա (Գոհաբանության օր) գնին:
Պուլիտցերյան մրցանակ
Մինչև 2014 թվականը «Թայմս»ը արժանացել է 41 մրցանակի, այդ թվում՝ չորսը խմբագրական երգիծանկարի մասով, և մեկական՝ լուրերի վերահսկչական մասով՝ 1965 թվականին «Watts Riots»-ի և 1992 թվականին՝ «Los Angeles riots»-ի համար:
«Թայմս»-ի սպորտային խորագրի լրագրող Ջիմ Մյուրրեյը 1990 թվականին արժանացել է պուլիտցերյան մրցանակի:
Լրագրող-հետազոտողներ Չակ Ֆիլիպսը և Մայքլ Հիլցիկը պուլիտցերյան մրցանակ են ստացել 1999 թվականին՝ լուսաբանելով երաժշտական բիզնեսում առկա կոռուպցիոն երևույթները:
Լրագրող Դեյվիդ Ուիլմանը պուլիտցերյան մրցանակ է ստացել 2001 թվականին հետաքննական լրագրության շարքի համար:
Լրագրող Բետտինա Բոքսալը և Ջուլի Կարտը պուլիտցերյան մրցանակ են ստացել 2009 թվականի ընթացքում իրադարձությունների լուսաբանման հստակության համար
Առաջխաղացում
Գրքի փառատոն
1996 թվականին «Թայմս»-ը մեկնարկեց ամենամյա «Los Angeles Times» գրքի փառատոնը՝ համագործակցելով Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետ: Այն ներկայանում է կլոր սեղաններով, ցուցահանդեսներով և թատրոններով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջում՝ երկու օրերի ընթացքում: 2011 թվականին գրքի փառատոնը տեղափոխվեց հարավային Կալիֆորնիայի Համալսարան:
Գրքի մրցանակներ
1980 թվականից «Թայմս»ը ներմուծեց գրքի ամենամյա մրցանակները: Կատեգորիաները՝ կենսագրություն, արդի հետաքրքրություններ, ֆանտաստիկա, պատմություն, մարտաֆիլմ, պոեզիա, գիտություն և տեխնոլոգիա, պատանեկան գեղարվեստական գրականություն: Բացի դա, Ռոբերտ Կիրշի մրցանակը շնորհվում է ամեն տարի, հեղինակի մասնակցությամբ:
Հետաքրքիր փաստեր
- Քանի որ թերթը իր գոյության առաջին տասնամյակներին եռանդագին պաշտպանում էր գործատուների շահերը, 1910 թվականին ռադիկալ պրոֆմիությունների ներկայացուցիչները խմբագրության շենքում դինամիտ էին տեղադրել: Պայթյունի հետևանքով զոհվել են թերթի 21 աշխատակիցներ, ևս 100-ը տեղափոխվել են հիվանդանոց:
- 1964 թվականին The Times Mirror Company կորպորացիան, որին պատկանում էր թերթը, թերթ հրատարակիչների մեջ առաջինը Նյու Յորքյան ֆոնդային բորսայում ակցիաների նախնական բաշխում իրականացրեց:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.usnpl.com/addr/aaddressresult.php?id=280
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0458-3035
- ↑ https://www.latimes.com/business/la-fi-la-times-el-segundo-address-20180416-story.html
- ↑ MacMillan, Robert (August 16, 2008). «Tribune hires former DirecTV CEO to run LA Times». Reuters.
- ↑ «Los Angeles Times» (անգլերեն). Վերցված է 2011-03-02-ին.
Արտաքին հղումներ
- Շուրջօրյա լրատվական կայք՝ latimes.com
- Քննադատություն, լուսաբանում «LA Times» Իտամարի բնակավայրի տեռոր:
LA Times: Settlements Provoke Baby Killing, MARCH 15, 2011 13:48 BY SIMON PLOSKER