«Դաս»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 8183 բայտ ,  3 տարի առաջ
հոդվածի բարելավում
(հոդվածի բարելավում)
 
Արդի մանկավարժությունը ընդհանրացնելով այդ տեսակավորումը՝ ներկայացնում է դասերի հետևյալ տիպերը՝
* [[#Նոր նյութի հաղորդման դասեր|նոր նյութի հաղորդման դասեր]]
* [[#Կարողությունների ու հմտությունների ձևավորման և ամրապնդման դասեր|կարողությունների ու հմտությունների ձևավորման և ամրապնդման դասեր]]
* [[#Գիտելիքների համակարգման և ընդհանրացման դասեր|գիտելիքների համակարգման և ընդհանրացման դասեր]]
* [[#Գիտելիքների ու կարողությունների ստուգման և շտկման դասեր|գիտելիքների ու կարողությունների ստուգման և շտկման դասեր]]
* [[#Համակցված դասեր|համակցված դասեր]]
 
==Նոր նյութի հաղորդման դասեր==
Դասի գլխավոր նպատակը սովորողների կողմից նոր նյութի յուրացումն է, որին տրամադրվում է դասաժամի մեծ մասը։ Դասի ընթացքում կարող են գործածվել այնպիսի եղանակներ, ինչպիսիք են դասախոսությունները, բացատրությունները, առանձին հարցերի շուրջ զրույցները, քննարկումները, ինքնուրույն աշխատանքները և այլն։ Ուսուցիչը նախքան նյութի հաղորդումը պետք է ակտիվացնի սովորողների ուշադրությունը, մտավոր գործունեությունը, կազմակերպի ու համակարգի ստացվող գիտելիքները։
 
''Դասի կառուցվածքը՝''
* կազմակերպչական հատված՝ նախապատրաստական աշխատանքներ նոր նյութի յուրացման նպատակով, մասնավորապես՝ արդեն ունեցած այն գիտելիքների վերհիշումը, որոնք կապված են հաղորդվող նյութի հետ
* դասի նպատակի և խնդիրների սահմանում
* նոր նյութը ուսումնասիրելու համար դրդապատճառների ստեղծում
* նոր նյութի հաղորդում
* նոր նյութի յուրացում և ամրապնդում
* աշխատանքների ամփոփում
* տնային աշխատանքների հանձնարարում
 
==Կարողությունների ու հմտությունների ձևավորման և ամրապնդման դասեր==
Տվյալ դասերի հիմնական ձևերն են՝ գործնական, ինքնուրույն, լաբորատոր աշխատանքները և դաս-սեմինարները։
 
''Դասի հիմնական նպատակն է՝''
* անցած նյութի կրկնությունը և ամրապնդումը
* ստացված գիտելիքների համակարգումը և ընդհանրացումը
* ստացված գիտելիքները պրակտիկայում կիրառելը
* գիտելիքների ու կարողությունների վերահսկումը
''Դասի կառուցվածքը՝''
* կազմակերպչական հատված
* դասի նպատակի և խնդիրների սահմանում
* բարդության տարբեր աստիճան ունեցող, տարատեսակ առաջադրանքների հանձնարարում՝ նյութը ուսուցանելու նպատակով
* աշխատանքների ամփոփում
* թույլ տրված սխալների շտկում
* տնային աշխատանքների հանձնարարում
 
==Գիտելիքների համակարգման և ընդհանրացման դասեր==
''Դասի դիդակտիկական նպատակներն են՝''
* գլխավոր ուսումնական նյութի վերաբերյալ ունեցած տեսական գիտելիքների յուրացում և համակարգում
* ծրագրային նյութի վերաբերյալ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգում և հաշվառում՝ քառորդի, կիսամյակի և ուսումնական տարվա կտրվածքով
 
''Դասի կառուցվածքը՝''
* կազմակերպչական հատված
* դասի նպատակների ու խնդիրների սահմանում
* ուսումնական նյութի ուղղակի կրկնություն, որի համար գործածվում է հարցման բանավոր, ֆրոնտալ, հարցազրույցի, քննարկման և գրավոր ձևերը
* տարված աշխատանքների արդյունքների ամփոփում
 
Այս դասի անցկացման մասին երեխաները գիտեն նախապես։ Կրկնության համար նրանց տրվում են հարցեր և այլ հանձնարարություններ։ Դասի հիմնական ձևը դաս-սեմինարներն են։
 
==Գիտելիքների ու կարողությունների ստուգման և շտկման դասեր==
Ուսուցման գլխավոր նպատակին հասնելը սերտորեն կապված է ստացած գիտելիքների, ունեցած կարողությունների ու հմտությունների օբյեկտիվ ստուգման և շտկման հետ։ Տրված դասերն ուղղված են յուրացրած տեսական գիտելիքների առանձնացմանը և գնահատմանը։ Ուստի դասի հիմնական նպատակն աշակերտների պատրաստվածության գնահատելն ու շտկումներ կատարելն է։ Դասերը սովորաբար կազմակերպվում են ստուգողական գրավոր աշխատանքների, շարադրությունների և փոխադրությունների տեսքով։
 
''Դասի կառուցվածքը՝''
* կազմակերպչական հատված․ սովորողներին հոգեբանորեն տրամադրել տվյալ աշխատանքին՝ նպաստելով նրանց ուշադրության կենտրոնացմանը, հոգեբանական հանգստությանը, վստահությանը և պատրաստվածությանը
* դասի նպատակի և խնդիրների սահմանում․ բացահայտում է դասի նպատակը, ստուգման կարևորությունը և բացատրում՝ ստուգման ընթացքում ինչի վրա է հատկապես ուշադրություն դարձվելու
* հիմնական հատված․ իրականացվում է ստուգման աշխատանքները
* եզրափակիչ հատված․ կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում
* վերջին փուլում առանձնացվում, տեսակավորվում են աշխատանքները և դրանցում թույլ տրված սխալները, որոշվում են վերջիններիս պատճառները և կազմակերպվում աշխատանքներ դրանց շտկման ուղղությամբ
 
==Համակցված դասեր==
Համակցված դասերը թույլ են տալիս մեկ դասաժամի ընթացքում լուծել միաժամանակ մի քանի դիդակտիկական խնդիրներ, մասնավորապես՝ գիտելիքների ստուգում, նոր նյութի հաղորդում, ուսուցվող նյութի շուրջ որոշակի աշխատանքների կազմակերպում և այլն։
 
''Դասի կառուցվածքը''
* կազմակերպչական հատված
* ուսուցողական-կրկնողական աշխատանքներ անցած նյութի վերաբերյալ
* նոր նյութի հաղորդում
* նոր նյութի իմաստավորման և յուրացման շուրջ տարվող աշխատանքներ
* ուսուցվող նյութի բովանդակության ամրապնդման շուրջ կազմակերպվող աշխատանքներ
* ունեցած գիտելիքները կիրառելու և դրանք կարողությունների վերածելու նպատակով տարվող աշխատանքներ
* տնային աշխատանքների հանձնարարումը
 
Դասի այս տեսակը իր ճկուն կառուցվածքի շնորհիվ ամենահաճախն է կիրառվում դպրոցներում։
 
<gallery>
Պատկեր:Falconry lesson.jpg|[[Որսորդություն]] դաս
21

edits

Նավարկման ցանկ