«Ծովոսպ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 28. Տող 28.
|grin =
|grin =
}}
}}
'''Ծովոսպ''' ({{lang-lat|''Salvinia''}}), [[ծովոսպազգիներ]]ի ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, [[ՀՀ]]` 1 տեսակ` ծովոսպ լողացող։
'''Ծովոսպ''' ({{lang-lat|''Salvinia''}}), [[ծովոսպազգիներ]]ի ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, [[ՀՀ]]` 1 տեսակ` ծովոսպ լողացող։


== Արեալ ==
== Արեալ ==
Տող 51. Տող 51.
* [http://www.invasivespeciesinfo.gov/aquatics/salvinia.shtml Species Profile- Giant Salvinia (''Salvinia molesta'')],
* [http://www.invasivespeciesinfo.gov/aquatics/salvinia.shtml Species Profile- Giant Salvinia (''Salvinia molesta'')],
{{ՀԲ}}
{{ՀԲ}}

[[Կատեգորիա:Միամյա խոտաբույսեր]]
[[Կատեգորիա:Միամյա խոտաբույսեր]]

16:25, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ծովոսպ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Պտերներ
Դաս ''Polypodiopsida''
Կարգ ''Salviniales''
Ընտանիք Ծովոսպազգիներ
Ցեղ Ծովոսպ
Լատիներեն անվանում
Salvinia



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծովոսպ (լատին․՝ Salvinia), ծովոսպազգիների ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, ՀՀ` 1 տեսակ` ծովոսպ լողացող։

Արեալ

Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռնային լճերում ու լճակներում (պարզ, ժանգոտ տզրուկի) և այլն։ Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բույսը կոչվում է«Սալվինիա»` ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը թելանման է, երկար 10 սմ։ Ծովոսպիի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ. դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան երեք շարք տերևներ։ Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքներ նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա` գորշ մազիկներ։ Ջրասույզ տերևները (երրորդ շարքը) գորշ են` կտրտված 8-12 թելանման մասերի որոնք միաժամանակ և` արմատների, և հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում։ Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը խոշոր սպորանգիումներ։

Նշանակություն

Ծովոսպը նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսբանական ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար։ Ծովոսպով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում։[1]

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի բնաշխարհ, ՀՀՀ, Երևան, 2006, էջ 264

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։