«Խոսակցական լեզու»–ի խմբագրումների տարբերություն
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ |
չ →Նկարագրություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (5) |
||
Տող 2. | Տող 2. | ||
== Նկարագրություն == |
== Նկարագրություն == |
||
[[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ` գրական-խոսակցական և ժողովրդական- |
[[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ` գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական։ Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է [[լեզվական նորմա]]ն, գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն): Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է [[լեզվի ոճ|առօրյա-խոսակցական ոճում]], գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր): Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում։ Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, [[դիպվածային բառեր|դիպվածային]](օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական [[նորաբանություն]]ներ (օրինակ` ''խաշիստ, տոկոսացավ, փողնախարար'' և այլն): Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև [[Բարբառ|բարբառային բառեր]] կամ արտահայտություններ (''չոբան, ազիզ ջան'' և այլն), դարձվածքներ (''գույնը գցել, աչքը մտնել'' և այլն), [[Ժարգոն|ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր ]] (''շպո''-ծածկաթերթիկ, ''թույն մեքենա''- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և [[գռեհկաբանություն]]ներ (''շնթռել, ռեխ'' և այլն): Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում` սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները։ Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը։ Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն` ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական` հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն։ |
||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
13:50, 3 Մարտի 2016-ի տարբերակ
Խոսակցական լեզուն ոչ միայն գրական լեզուն տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև հասարակության այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ [1]:
Նկարագրություն
Լեզվաբանության մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ` գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական։ Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է լեզվական նորման, գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն): Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է առօրյա-խոսակցական ոճում, գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր): Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում։ Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, դիպվածային(օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական նորաբանություններ (օրինակ` խաշիստ, տոկոսացավ, փողնախարար և այլն): Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև բարբառային բառեր կամ արտահայտություններ (չոբան, ազիզ ջան և այլն), դարձվածքներ (գույնը գցել, աչքը մտնել և այլն), ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր (շպո-ծածկաթերթիկ, թույն մեքենա- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և գռեհկաբանություններ (շնթռել, ռեխ և այլն): Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում` սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները։ Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը։ Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն` ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական` հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն։
Աղբյուրներ
Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Եր., 2003, էջ 69-83:
Տե՛ս նաև
Էդ. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Եր., 1967:
Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Եր., 1990:
- ↑ Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218