«Բրանդենբուրգյան դարպասներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 8. | Տող 8. | ||
| status = |
| status = |
||
| image = Brandenburger_Tor_abends.jpg |
| image = Brandenburger_Tor_abends.jpg |
||
| image_alt = |
| image_alt = 220px |
||
| caption = |
| caption = |
||
| map_type = |
| map_type = |
||
Տող 30. | Տող 30. | ||
| coordinates_display = |
| coordinates_display = |
||
| coordinates_format = |
| coordinates_format = |
||
| latd = |
| latd = |
||
| latm = |
| latm = |
||
| lats = |
| lats = |
||
| latNS = |
| latNS = |
||
| longd = |
| longd = |
||
| longm = |
| longm = |
||
| longs = |
| longs = |
||
| longEW = |
| longEW = |
||
| coordinates = |
| coordinates = |
||
| groundbreaking_date = |
| groundbreaking_date = |
08:37, 8 փետրվարի 2016-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեսակ | հաղթակամար, ճարտարապետական հուշարձան, border checkpoint?, տեսարժան վայր, ազգային խորհրդանիշ, կառույց և քաղաքային դարպաս |
---|---|
Երկիր | Գերմանիա[1], Գերմանական ռայխ, Արևելյան Գերմանիա և Պրուսիայի թագավորություն |
Տեղագրություն | Բեռլին |
Վայր | Dorotheenstadt? |
Փողոց | Pariser Platz? |
Ճարտարապետական ոճ | Greek Revival architecture? |
Բարձրություն | 26 մետր |
Շինանյութ | ավազաքար[2] |
Մասն է | Inner German border? և Berlin Customs Wall? |
Անվանված է | Հաֆելի Բրանդենբուրգ |
Սեփականատեր | Բեռլին |
Հիմնադրված է | 1791 |
Բացված | օգոստոսի 6, 1791 |
Ճարտարապետ | Կառլ Գոթհարդ Լանգհանս |
Պատվիրող | Ֆրիդրիխ Վիլհելմ II |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական ժառանգության հուշարձան |
Պաշտոնական կայք |
Բրանդենբուրգյան դարպասներ (գերմ. Brandenburger Tor) - ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում: Կառուցվել է 1788 - 1791 թթ.:
Պատմություն
Նշելով իր 226-րդ տարեդարձը, Բրանդենբուրգյան դարպասները համարվում է Գերմանիայի և Բեռլինի ամենահայտնի սիմվոլը, իսկ 1989թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման սիմվոլը:
Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված միակ քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր` «Աշխարհի դարպասներ»: Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791թթ. և համարվում է առաջին զգալի աշխատանքը, որը կատարվել էր բեռլինյան դասականապաշտության ոճով: Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը: Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով: Ճակատի ձևավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին: Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան: (Այն տեղակայված է արևելյան կողմում):
Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ: Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորիան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ, կառուցված Ֆրիդրիխ Շնիկելի կողմից:
1871 թվականին ֆրանկո-Պրուսական պատերազմից հետո հաղթանակած զինվորների երթը քայլեց դարպասների միջով: 1918-1920թթ.- հակահեղափոխական տրամադրվածությամբ զինվորները 1933 թվականին դարպասները վերածեցին Ազգային-սոցիալիստական տոնակատարության տեսարանի:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները մեծ վնասներ կրեցին, իսկ մարտակառքն ամբողջությամբ ավերվեց: 1945-1957 թթ. մարտակառքի վրա ծածանվում էր Խորհրդային Միության դրոշը, որից հետո այն փոխարինվում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշի: (Սկսած 1989 թ., Գերմանիայի միավորումից հետո դարպասների վրա ոչ մի դրոշ չկա):
1956 թ.-ին դարպասները վերականգնվել են, իսկ մարտակառքը վերականգնվել է միայն 1958 թվականին: 1961թ.-ի օգոստոսի 13-ին Բեռլինյան պատը արգելում է անցումը դարպասներով: Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները անցնել պատի մյուս կողմը չէին կարողանում: Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր Արևմտյան Բեռլինից: