«Վորմսի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
ավելացվեց Կատեգորիա:Համաձայնագրեր ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Համաձայնագրեր]]

22:26, 31 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Վորմսի համաձայնագիր, դրա ստորագրմամբ ավարտվեց կայսրության և պեպության միջև երկար ժամանակ փոփոխակի հաջողություններով ընթացող պայքարը։ Համաձայնագիրը կնքեցին Հենրիխ V-ը և Կալիքստոս II պապը։

Վորմսի համաձայնագիրը կարգավորում էր եպիսկոպոսների ընտրությունները։ Սահմանվում էին ընտրությունների տարբեր համակարգեր կայսրության տարբեր մարզերում։ Գերմանիայում եպիսկոպոսները պետք է ընտրվեին հոգևորականության կողմից կայսեր առաջադրմամբ, որին նաև պատկանում էր վճռական խոսքը մի քանի թեկնածուների առկայության դեպքում։ Կայսրը կատարում էր աշխարհիկ ինվեստիտուրան` գայիսոնի հանձնումը, որը խորհրդանշում էր իշխանություն եպիսկոպոսական հողերի նկատմամբ։ Աշխարհիկ ինվեստիտուրային հաջորդում էր պապի կամ նրա պատվիրակի կողմից իրականացվող հոգևոր ինվեստիտուրան` եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը խորհրդանշող մատանու և գավազանի հանձնումը։ Իտալիայում և Բուրգունդիայում եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային առանց կայսրի կամ նրա ներկայացուցիչների մասնակցության։ Ընտրված նոր եպիսկոպոսը հաստատվում էր պապի կողմից։ Դրանից վեց ամիս անց կայսրը կատարում էր ինվեստիտուրա` գայիսոնի հանձնումով։ Սա փաստորեն ձևական ակտ էր. խորտակվում էր կայսերական եկեղեցու համակարգը Իտալիայում և Բուրգունդիայում։ Իսկ Գերմանիայում պապը և կայսրը գալիս էին փոխհամաձայնության, որով խախտվում էին օտտոնյան եկեղեցական քաղաքականության արմատական սկզբունքները։[1]

Ծանոթագրություններ

  1. Ս. Դ. Սկազկին Միջին դարերի պատմություն Երևան Երևանի համալսարանի հրատարակչություն 1975 էջեր 822 էջ 304