«Ալպյան ծալքավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
(Նոր էջ «'''Ալպյան ծալքավորություն''', երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզո...»:)
 
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (2))
'''Ալպյան ծալքավորություն''', երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։ Բնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ալպյան ծալքավորություն անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորություևև առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն:ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին ([[Կովկաս]], [[Միջին Ասիա]] ևն), Ալպյան ծալքավորության համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան:էպիհերցինյան։ Ալպյան ծալքավորությունը ընդգրկում է (լայն առումով) [[Խաղաղ օվկիանոս]]ն օղակող լեռների համակարգը ([[Կորդիլերներ|Կորդիլիերներ]], [[Անդեր]], Նոր [[Զելանդիա]], Մալայան արշիպելագ, [[Նոր Գվինեա]], Ֆիլիպինյան, Ճապոնական կղզիներ, Սախալին, Կուրիլյան կղզիներ, Կամչատկա, Ալեության կղզիներ, Վերխոյանսկի լեռևաշղթա) և [[Ալպ–Հիմալայան գեոսինկլինալ]]ի տարածման մարզերը։ Ալպյան ծալքավորության սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով Ալպյան ծալքավորությանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։ Ալպյան ծալքավորության մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ծալքավորություններ]]
285 363

edits

Նավարկման ցանկ