Ալպյան ծալքավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպյան ծալքավորության տեկտոնիկ քարտեզ

Ալպյան ծալքավորություն, երկրակեղևի շերտերի ծալքավորություն, որը տեղի է ունեցել մասամբ մեզոզոյան և առավելապես կայնոզոյան դարաշրջաններում։

Դրսևորման շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ դրսևորման շրջաններից են Ալպերը, որից և ծագում է Ալպյան ծալքավորություն անվանումը։ Հաճախ տրիասի, յուրայի և ստորին կավճի ծալքավորություևև առանձնացնում են և անվանում վաղ ալպյան կամ կիմերյան ծալքավորություն։ Այն մարզերում, որտեղ տրիասի նստվածքները ծալքավորված են պերմակարբոնի նստվածքների հետ միասին (Կովկաս, Միջին Ասիա և այլն), ալպյան ծալքավորության համապատասխան մասն անվանում են էպիհերցինյան։

Ալպյան ծալքավորությունը ընդգրկում է (լայն առումով) Խաղաղ օվկիանոսն օղակող լեռների համակարգը.

Եվրոպայի տեկտոնիկ քարտեզը

Ալպյան ծալքավորության սահմաններում գտնվում են համեմատաբար երիտասարդ և բարձր լեռնաշղթաները, ակտիվ սեյսմիկ օջախները, բազմաթիվ գործող և հանգած հրաբուխները, ծանրաթյան ուժի բացասական խոշոր անոմալիաները։ Նորագույն տվյալներով ալպյան ծալքավորությանն են պատկանում նաև համաշխարհային օվկիանոսի հատակում լայնորեն տարածված ստորջրյա լեռնաշղթաները, երկրակեղևի ստորջրյա խզվածքները և խորջրյա տեկտոգենները։

Ալպյան ծալքավորության մարզերը ներդրված են գաբրոպերիդոտիտային և գրանիտային մագմայի բազմաթիվ ինտրուզիաներով, որոնց հետ էլ կապված են մետաղային օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 190 CC BY-SA icon 80x15.png