«Վարագ Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 67. Տող 67.
[[Կատեգորիա:1937 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1937 ծնունդներ]]
[[Կատեգորիա:2012 մահեր]]
[[Կատեգորիա:2012 մահեր]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]

15:54, 15 Հունիսի 2015-ի տարբերակ

Վարագ Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1937
Ծննդավայրգյուղ Ջրառատ, Շիրակի մարզ
Մահացել էհունիսի 29, 2012
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2008)
Մասնագիտությունգրականագետ, գրաքննադատ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Վարագ Սենիկի Ներսիսյան (հունիսի 19, 1937, գյուղ Ջրառատ, Շիրակի մարզ - հունիսի 29, 2012, Երևան), հայ անվանի գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (2008 թվական)։

Կենսագրություն

Ծնվել է 1937 թվականի հունիսի 19-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում (1945-1956 թվականներ)։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը։ 1968 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1984 թվականից զբաղեցրել է հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը։ 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2008 թվականին` դոկտորական ատենախոսություններ։ Տարբեր տարիների դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հեղինակ է հայ հին գրականության վերաբերյալ գիտական բազմաթիվ հոդվածների։ Տպագրվել է «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին» պարբերականներում, «Գրականագիտական հանդես» տարեգրքում։ Հրապարակել է «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները» (1976), «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը» (2008) մենագրությունները։ Համահեղինակ է հայ գրականության 6-րդ դասարանի դասագրքի (1994 թվականին հրատարակված), 2011-2012 ուսումնական տարվա 9-րդ[1] և 2014-2015 ուսումնական տարվա 10-րդ[2] դասարանների դպրոցական դասագրքերի։ Հեղինակել է «Հայ հին գրականություն» (2013) բուհական ուսումնական ձեռնարկը։

Աշխատությունների ցանկ

  • «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները»[3], (13-16դդ.), Երևան, 1976, 316 էջ
  • «Ոսկեփորիկ, նմուշներ հայ հին և միջնադարյան արձակից, առաջաբան»[4], (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ), Երևան, 1977, 290 էջ
  • «Հայոց հին և միջնադարյան արձակի քրեստոմատիա»[5], Երևանի պետական համալսարան, Երևան, 1981, (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ)
  • «Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն»[6] (Վ. Ս. Նալբանդյանի և Հ. Գ. Բախչինյանի հեղինակակցությամբ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1986, 166 էջ
  • «Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 1994, 304 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու»[7], (Ա. Մադոյանի հետ համատեղ), Երևան, 1997, 416 էջ
  • «Հայ գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 1997, 144 էջ (Լ. Մնացականյանի հետ միասին)
  • «Գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 2001, 240 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Շարական». «Մատենագիրք Հայոց»[8], քննական բնագրի կազմում և առաջաբան, Անթիլիաս, 2007, հատոր Ը, 674 էջ
  • «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը», (10-18դդ.) «ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2008, 224 էջ
  • «Գրականություն» 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2008, 238 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ գրականություն 10» Դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար, Երևան, 2009, 207 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ հին գրականություն»- ուսումնական ձեռնարկ[9], Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2013, 246 էջ

Վարագ Ներսիսյանը նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ