«Բանֆ ազգային պարկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Ստեղծված 1885, ավելացվեց Կատեգորիա:Հայտնվել է 1885 թվականին ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 35. | Տող 35. | ||
[[Կատեգորիա:Ազգային պարկ]] |
[[Կատեգորիա:Ազգային պարկ]] |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Հայտնվել է 1885 թվականին]] |
09:33, 6 Հունիսի 2015-ի տարբերակ
Բանֆ ազգային պարկ | |
---|---|
Մորեյն լիճ | |
Տեսակ | Կանադայի ազգային պարկ |
Ստեղծում | նոյեմբերի 25, 1885 |
Երկիր | Կանադա |
Բնակավայր | Improvement District No. 09 (Banff National Park)? և Բանֆ, Ալբերտա |
https://parks.canada.ca/pn-np/ab/banff կայք | |
Banff National Park Վիքիպահեստում |
Բանֆ ազգային պարկ, Կանադայի առաջին ազգային պարկ, ստեղծվել է 1883 [1], 1885 վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ քարանձավն իր մերձակա տարացքով համարվեց պաշտպանված տարածք:
Պատմություն
Գրիզլիների, գայլերի, իշայծյամների և կոյոտների ապրելավայր կանադական Ժայռոտ լեռներում գտնվող Բանֆ ազգային պարկն աշխարհի առավել տպավորիչ բնապատկերներից է` միաժամանակ ներառելով սարցադաշտեր, ջրավազանների սառցակալած մակերևույթներ, խիտ անտառներ, տաք աղբյուրներ և լճեր:
Պարկը ստեղծվել է 1883, երբ երկաթուղային բանվորները հայտնաբերեցին տաք աղբյուրներ Ալբերտա լեռան մեջ գտնվող մի քարանձավում: Դրանով պայմանավորված` վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ 1885 քարանձավն իր մերձակա տարացքով համարվեց պաշտպանված տարածք: Սա Կանադայի առաջին ազգային պարկն էր, որի սկզբնական անունը Քարքարոտ լեռների պարկ էր:
Ճանապարհներն ու երկաթուղին, ինչպես նաև երկու հյուրանոցների կառուցւմը տաք աղբյուրների հարևանությամբ հանգեցրին նրան, որ այդ տարածքում զարգացավ զբոսաշրջությունը: Ձմեռային տուրիզմը սկզբնաորվեց 1917` Բանֆի ձմեռային տոնակատարությամբ, որի ուշադրության առանցքում հսկայական սառցե պալատն էր: Տոնակատարությունը ժողովրդականացրեց դահուկացատկը, դահուկավազաքը և ձյունակոշիկներով ցատկը:
Որպես հետևանք՝ պարկը ընդլայնվեց մինչ իր այժմյան չափերը՝ 2564 քառ. մղոն (6666 կմ²) մոտ 5 անգամ ավելի քան Նյու-Յորքի տարածքն է, և վերանվանվեց Բանֆ ազգային պարկ: Այսօր պարկը տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու:
Ծանոթագրություններ
- ↑ Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, րատարակչություն 2012, էջ 15