«Գիշատիչներ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, ձևաչափ |
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 4. | Տող 4. | ||
| latin =Carnivora |
| latin =Carnivora |
||
| image file = Male Lion and Cub Chitwa South Africa Luca Galuzzi 2004 edit1.jpg |
| image file = Male Lion and Cub Chitwa South Africa Luca Galuzzi 2004 edit1.jpg |
||
| image descr = Հասուն արու առյուծն ու կորյունը սնվում են աֆրիկական գոմեշի |
| image descr = Հասուն արու առյուծն ու կորյունը սնվում են աֆրիկական գոմեշի լեշով։ |
||
| phylum = [[Քորդավորներ]] |
| phylum = [[Քորդավորներ]] |
||
| classis = [[Կաթնասուններ]] |
| classis = [[Կաթնասուններ]] |
22:24, 4 Հունիսի 2015-ի տարբերակ
Գիշատիչներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Carnivora | ||||||||
Ենթակարգեր | ||||||||
| ||||||||
|
Գիշատիչներ (լատին․՝ Carnivora — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների (Mammalia) կարգ, որը ընդգրկում է շնանմանների (Caniformia) և կատվանմանների (Feliformia) ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների (Fissipedia) և մաշկոտանիների (Pinnipedia) խմբերի մեջ։
Carnivora բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝ caro (carnis բառի սեռական հոլով) «միս» և vorare «խժռել»։
Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ Արջերը (Ursidae) ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են առնետները, ոզնիները, կուղբերը, փորսուղները, որոշ կապիկներ, օպոսումներ, զրահակիրներ և այն։
Կենդանաբանները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։
Գրականություն
- Биологический энциклопедический словарь под редакцией М. С. Гилярова и др. — М.։ Сов. энциклопедия, 1989.
- Корытин С. А. Поведение и обоняние хищных млекопитающих. 2-е изд. — М.։ Изд-во ЛКИ։ URSS дистрибьютор, 2007. — 224 с.