«Ծավալային ռեզոնատոր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Թավատառ գրում ենք միայն հոդվածի գլխաբառը
(Թավատառ գրում ենք միայն հոդվածի գլխաբառը)
 
[[File:BB22.JPG|thumb|Ռեզոնատոր]]
== '''Ռեզոնատորի էլեկտրամագնիսական էներգիան''' ==
[[Ծավալային ռեզոնատոր]]ում [[էլեկտրամագնիսական էներգիա]]յի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Եթե երկու անդրադարձնող զուգահեռ [[հարթություն]]ների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ [[ալիք]], ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է։ Երկու հարթություններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին [[ալիքների ինտերֆերենցիա|ինտերֆերենցող ալիքներ]]։ Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ <math>L =\frac{nl}{2}</math>, (λ-ն ալիքի երկարությունն է, ո-ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների [[ինտերֆերենցիա]]ն առաջացնում է [[կանգուն ալիք]], որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է [[էլեկտրամագնիսական էներգիա]]։
 
Ծավալային ռեզոնատորում կուտակված [[էներգիա]]յի հարաբերությունը տատանումների ընթացքում կորսված գումարային էներգիային կոչվում է ծավալային ռեզոնատորի ''բարորակություն''։ Որքան մեծ է [[բարորակություն]]ը, այնքան ծավալային ռեզոնատորը որակյալ է։
 
== '''Գլանաձև ծավալային ռեզոնատոր''' ==
[[File:MM55.JPG|thumb|Ռեզոնատոր]]
Առավել տարածված գլանաձև ծավալային [[ռեզոնատոր]]ներում տատանումների տիպերը բնորոշվում են 3 ինդեքսով՝ m, ո, p, որոնք համապատասխանում են էլեկտրական կամ [[մագնիսական դաշտ]]ի կիսալիքների թվին։ Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնատորի [[տրամագիծ|տրամագծով]], [[շրջանագիծ|շրջանագծով]] և երկարությամբ (օրինակ` <math>E_{mnp}</math> կամ <math>H_{mnp}</math>)։ Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսները որոշում են էլեկտրական և մագնիսական դաշտերի կառուցվածքը ծավալային ռեզոնատորում։
 
== '''Մետաղե ծավալային ռեզոնատոր''' ==
[[File:AA66.JPG|thumb|Ռեզոնատոր]]
[[Մետաղ]]ե սնամեջ ծավալային ռեզոնատորները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության [[մետաղ]]ներից ([[Ag]], [[Cu]] և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են [[Ag]]-ի կամ [[Au]]-ի շերտով։ Որոշակի հաճախականության համար ծավալային ռեզոնատորները կարգավորում են ծավալը փոփոխելով։
Ծավալային ռեզոնատորները լայն կիրառություն ունեն տեխնիկայում։ Դրանք օգտագործում են որպես գեներատորների ([[կլիստրոն]], [[մագնետրոն]]), ֆիլտրերի, հաճախականության էտալոնների տատանողական համակարգեր։ Այլ սարքերում դրանց օգնությամբ ուսումնասիրվում են նյութերի [[պինդ]], [[հեղուկ]] և [[գազ]]ային վիճակները։ Ծավալային ռեզոնատորները կիրառելի են <math>10^9-10^{11}</math> հց հաճախականությունների դեպքում։ Ավելի բարձր հաճախականությունների դեպքում օգտագործում են բաց ռեզոնատորներ, որոնք իրենցից ներկայացնում են [[հայելի]]ների համակարգեր։
 
== '''Գրականություն'''==
* Джексон Дж., Классическая электродинамика, пер. с англ., М., 1965; Каценеленбаум Б. 3., Высокочастотная электродинамика, М., 1966.
{{ՀՍՀ}}
8988

edits

Նավարկման ցանկ