Բարորակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարորականություն, տատանողական համակարգի, ռեզոնանսային հատկությունները բնութագրող մեծություն։ Չափվում է տատանողական համակարգի տատանման լրիվ էներգիայի և մեկ պարբերության ընթացքում կորցրած էներգիայի հարաբերությամբ։ Բնութագրում է տատանվող համակարգի որակը, որքան մեծ է բարորականությունը, այնքան ավելի դանդաղ են մարում տատանումները։ Բարորականությունը ընդունված է նշանակել (լատիներեն qualitas – որակ) տառով։ ինդուկտիվություն, ունակություն և օհմական դիմադրություն ունեցող տատանողական կոնտուրում բարորականություն

(-ն կոնտուրի սեփական հաճախականությունն է)։ առաձգականություն, շփման գործակից և զանգված ունեցող մեխանիկական համակարգի բարորականություն՝

։

Բարորությամբ են բնութագրվում նաև տատանողական համակարգի քանակական հատկությունները, ընդ որում այն ցույց է տալիս, թե միևնույն հարկադրական ուժի ազդեցության տակ տվյալ համակարգի ռեզոնանսային հաճախականությունների հարկադրական տատանումների ամպլիտուդան քանի անգամ է գերազանցում շատ ցածր, ոչ ռեզոնանսային հաճախականության հարկադրական տատանումների ամպլիտուդան։ Այս հատկության վրա է հիմնված տատանողական համակարգի բարորականությունը չափելու մեթոդը։ Ռադիոհաճախականության տատանողական կոնտուրի բարորության թվային արժեքը սովորաբար 30–100 է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336