«Պեմզա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (17), ։ → ։ (5), ՝ → ՝ (4), → (23), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
{{ՀԲ}}
{{ՀԲ}}


[[Կատեգորիա:Ապարներ]]
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]

08:19, 13 Մարտի 2015-ի տարբերակ

Պեմզա

Պեմզա, (լատին․՝ pumex` փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ։ Ծավալային կշիռը 0, 3-0, 6 գ/սմ³ է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն։

Առաջացում

Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։

Հայաստանում

ՀՀ հարուստ է պեմզայի հանքավայրերով (Պեմզաշեն, Անիպեմզա, Իրինդ գյուղեր)։ Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արդյունաբերության այլ ճյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։