«Ասֆալտ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 2. | Տող 2. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Կաուստոբիոլիթներ]] |
|||
[[Կատեգորիա:Շինարարական նյութեր]] |
|||
[[Կատեգորիա:Նավթամթերքներ]] |
|||
[[Կատեգորիա:Ճանապարհներ]] |
12:51, 24 հունվարի 2015-ի տարբերակ
Ասֆալտ (հունարեն բառ է որը նշանակում է՝ լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ շինաևյութ։ Տարբերում են բնական և արհեստակաև ասֆալտ։ Բնական ասֆալտը առաջանում է նավթից թեթև ֆրակցիաների գոլորշիացման և հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ օքսիդանալու հետևանքով։ Սկզբում նավթը վերածվում է թանձր, շատ կպչուն նյութի (մալտա), ապա կարծր, հեշտությամբ հալչող ասֆալտի։ Հետագա փոփոխումից առաջանում եև կարծր բնական բիտումևեր՝ ասֆալտիտներ։ Ասֆալտը լայնորեն տարածված է նավթաբեր ապարևերի (կրաքարեր, դոլոմիտներ) ոչ խորը տեղադրման շրջաններում։ Խոշոր հանքավայրեր կան նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, Վենեսուելայի, Ֆրանսիայի, Հորդանաևի, Կանադայի, Իսրայելի նավթաբեր շրջաններում։ Արհեստական ասֆալտը ստացվում է բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից։ Ասֆալտի մածիկը ավազի կամ կոպիճի հետ խառնված օգտագործվում Է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ, Էլեկտրատեխնիկայում և կաուչուկի արդյունաբերության մեջ։ Ասֆալտը լայնորեն կիրառվում է ասֆալտբետոնի բաղադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |