«Բարիք»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (36))
== Անձնական և հասարակական բարիքներ ==
Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի։ Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից` համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են` ըստ օգտակարության աստիճանի։ Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել` անմիջապես վճարելով դրանց համար։ Դրանք հասարակական բարիքներն են։ Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների` [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանությունը Հայաստանում|դատական]] մարմինների գործունեությունը և այլն։ Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»։ Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը։ Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա։ Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը։ Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող [[հարկ]]երն են։ Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը։ Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը։ Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ` ազգային պաշտպանությունը։ Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել։ Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով։
== Աղբյուրներ==
== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։

Նավարկման ցանկ