«Տորոն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = '''Տորոն''' | image file = Rubia fruticosa - Tasaigo (Marianne Perdomo).jpg | image descr = | regnum = Բույսեր | divisio = | classis...»: |
հեռացվել է Կատեգորիա:Բույսեր, ավելացվեց Կատեգորիա:Ծաղկավոր բույսեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 22. | Տող 22. | ||
== Պտուղը == |
== Պտուղը == |
||
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե¬ [[թթուներ]], [[սպիտակուցներ]], [[շաքարներ]], պեկտինային նյութեր և այլն): Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմն, գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է: Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է): Ըստ հայկ. աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են [[3]]-[[4]] տարեկան [[բույս]]ի արմատներից: Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, [[մետաղ]]ների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը: [[1736]]-ին Հ. Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է [[Ֆրանսիա]], որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել: Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում ([[1821]]), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը ([[1846]]): |

[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Ծաղկավոր բույսեր]] |
||
{{ՀԲ}} |
{{ՀԲ}} |
19:31, 13 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Տորոն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Rubia L., 1753
| ||||||
|
Տորոն (Rubia), զունար մատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ:
Տեսակներ
Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia): Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին:
Կառուցվածք
Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ: Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր: Ծաղկում է հունիս-հուլիսին:
Պտուղը
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե¬ թթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն): Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմն, գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է: Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է): Ըստ հայկ. աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից: Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը: 1736-ին Հ. Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել: Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |