«Լուսան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 3526 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ)
'''Լուսան''' ({{lang-la|Lynx}}), կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի, որը ավելի մոտիկ է կատուներին (''Felis'').
 
Լուսանը տարածված է [[Եվրոպա]]յում, Հյուսիսային, Միջին և մասամբ [[Առաջավոր Ասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում: [[Հայաստանի Հանրապետություն]]ում հանդիպում է [[Արարատ]]ի, [[Տավուշ]]ի, [[Լոռի|Լոռու]], [[Կոտայք]]ի, [[Սյունիք]]ի, Գեղարքունիքի մարզերում: Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում: Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան: Լուսանն անհամեմատ խոշոր է, մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ:
Նրան են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ.
 
== Մարմին ==
Մարմինը կարճ է, ոտքերը երկար են և ուղիղ, թաթերը՝ լայն, կատվի մարմինը ձգված է, երկարուկ, ոտքերը կարճ են: Լուսանն ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս: Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են: Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով: Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր: Լուսանի շարժումները հաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխր [[ձյուն|ձյան]] վրայով:
 
== Հատկանիշներ ==
Այնուհանդերձ` լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ: Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի: Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել: Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները: Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ: Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում: Ակտիվ է մթնշաղին և գիշերը:
 
== Բազմացում ==
Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ: 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն` ծառերի արմատների, թփերի տակ կամ [[փչակ]]ներում, և թափառական կյանք են սկսում: Լուսանն ապրում է 25 տարի:
Արդյունագործական նշանակությունը մեծ չէ, օգտագործվում է միայն մորթին:
 
ՆրանՆրա շարքին են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ.[[կատու]]ներ:
 
* [[Սովորական լուսան]] - Lynx lynx
[[Կատեգորիա:Լուսաններ]]
[[Կատեգորիա:Կատվազգիներ]]
[[Կատեգորիա:Կենդանիներ]]
 
{{Link FA|fr}}
312

edits

Նավարկման ցանկ