«Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
արտաքին հղւոմ
Տող 25. Տող 25.


ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը: ՀԿԿ VII համագումարը ([[1964]]) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալտնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգայինդեմոկրատական ճակատի և ա զգայի նդեմոկրատական պետության՝ որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, [[1969]], [[Մոսկվա]]) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին:
ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը: ՀԿԿ VII համագումարը ([[1964]]) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալտնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգայինդեմոկրատական ճակատի և ա զգայի նդեմոկրատական պետության՝ որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, [[1969]], [[Մոսկվա]]) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին:

== Արտաքին հղում ==
* [http://www.cpindia.org/ Պաշտոնական կայք]


{{ՀՍՀ|ստուգված=1}}
{{ՀՍՀ|ստուգված=1}}

20:48, 14 Մարտի 2014-ի տարբերակ

Կուսակցության դրոշը

Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցություն (ՀԿԿ) (հինդի՝ भारतीय कम्युनिस्ट पार्टी), կուսակցություն Հնդկաստանում: Կուսակցության հիմնադրման տարեթվի մասին տարբեր տվյալներ կան։ Ըստ կուսակցության պաշտոնական տվյալների այն ստեղծվել է 1925 թ․ դեկտեմբերի 26-ին՝ Հնդկաստանի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով:

Ներկայում կուսակցությունն ունի 4 տեղ Ստորին պալատում և 3 տեղ՝ Վերին պալատում։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Ազգային խորհուրդը: Ներկայում կուսակցության գլխավոր քարտուղարն է Արդհենդու Բուշան Բարդհանը։

Երիտասարդական թևը կոչվում է՝ «Համահնդկական երիտասարդական դաշինք»։ Կուսակցությունը հրատարակում է մի շարք պարբերականներ, որոնցից է «Նյու էյջ» («New Age») թերթը:

Պատմական ակնարկ

Կուսակցության համակիրները 2009 թ․ համընդհանուր ընտրությունների ժամանակ

Վաղ շրջան

Մինչև 1942-ը, փաստորեն, գործել է ընդհատակում: Բոմբեյում, Բենգալիայում, Փենջաբում, Մադրասում ՀԿԿ հրատարակել է շաբաթաթերթեր և օրաթերթեր («Մազդուր քիսան», «Քրանթի» ևն), պրոպագանդել է մարքսիզմի գաղափարները, կազմակերպել բանվորական, արհմիութենական և գյուղացիական շարժումներ: ՀԿԿ մեծ դեր է խաղացել ազգային անկախության համար և անգլական գաղութատիրության դեմ հնդիկ ժողովրդի լայն զանգվածների պայքարը համախմբելու գործում: Երկրի անկախության ձեռք բերումից (1947) հետո ՀԿԿ իր համահնդկական կոնֆերանսում (1951) ընդունեց կուսակցության ծրագիր, ուր նշված էր, որ չնայած ՀԿԿ նպատակն է երկրում կառուցել սոցիալիստական հասարակարգ, սակայն տվյալ փուլում նա չի պահանջում Հնդկաստանում ստեղծել սոցիալիստական կարգեր՝ «տնտեսական զարգացման հետամնացության, բանվորների, գյուղացիների, աշխատավոր ինտելիգենցիայի մասսայական կազմակերպությունների թուլության պատճառով»: 1951-ին ՀԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Ա. Գհոշը:

1951-52 թթ․ ընտրություններ

Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններում (1951-52) կոմունիստները ստացան 27 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում, ավելի քան 180 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում: ՀԿԿ IV համագումարը (1956) կոչ արեց հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար ստեղծել միասնական ազգային ճակատ: 1957-ին, երկրորդ համընդհանուր ընտրություններում, կոմունիստները ստացան 29 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում և ավելի քան 200 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում:

Ընտրությունների ժամանակ Քերալա նահանգում կոմունիստները ձայների մեծամասնություն ստացան և անկախների հետ կազմեցին կառավարություն: Նահանգում և նահանգից դուրս բոլոր հետադիմական ուժերը համախըմբվեցին այդ կառավարության դեմ պայքարելու համար: 1959-ին Հնդկաստանի պրեզիդենտի հրամանագրով կառավարությունը ցրվեց, այն պատճառաբանությամբ, թե իբր կոմունիստները «կորցրել են» ժողովրդի վստահությունը: ՀԿԿ V համագումարը (1958) ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ նշված էր խաղաղ ճանապարհով Հնդկաստանում լիակատար դեմոկրատիայի և սոցիալիզմի հասնելու հնարավորության մասին:

ՀԿԿ VI համագումարը (1961) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխանության գլուխ անցած ազգային բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալտնտեսական վերափոխություններ, բարելավել աշխատավորական լայն զանգվածների կյանքի պայմանները: Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ՝ ռեակցիայի դեմ պայքարելու, երկիրը զարգացման առաջադիմական ուղի հանելու համար:

Կուսակցության պառակտումը և հետագա շրջան

Պատկեր:CPI 32 National Council members.jpg
ՀԿԿ-ից դուրս եկած կուսակցականները, որոնք հետագայում ստեղծեցին նոր կոմունիստական (մարքսիստական) կուսակցություն

1962-ի աշնանը չինհնդկական սահմանային կոնֆլիկտի սրման պատճառով ՀԿԿ ղեկավարության մեջ տարաձայնություններ առաջացան: 1964-ին ՀԿԿ ղեկավար գործիչների մի խումբ՝ Չինաստանի կոմկուսակցության ղեկավարության աջակցությամբ դուրս եկավ ՀԿԿ-ից և հայտարարեց Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (մարքսիստական) ստեղծելու մասին:

ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը: ՀԿԿ VII համագումարը (1964) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալտնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգայինդեմոկրատական ճակատի և ա զգայի նդեմոկրատական պետության՝ որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին:

Արտաքին հղում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։