«Սամիթ»–ի խմբագրումների տարբերություն
չ BekoBot (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերակին։ |
չ հեռացվել է Կատեգորիա:Նեխուրազգիներ, ավելացվեց Կատեգորիա:Հովանոցավորներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 57. | Տող 57. | ||
* [http://archive.168.am/am/articles/29190-pr 168 ժամ՝ սամիթի մոգությունը] |
* [http://archive.168.am/am/articles/29190-pr 168 ժամ՝ սամիթի մոգությունը] |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Հովանոցավորներ]] |
||
[[Կատեգորիա:Տերևաբանջարներ]] |
[[Կատեգորիա:Տերևաբանջարներ]] |
12:45, 20 հունվարի 2014-ի տարբերակ
Սամիթ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Anethum graveolens
| ||
|
Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։[1] Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։
Բուսաբանական նկարագրությունը
Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։
Օգտագործումը սննդի մեջ
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ։[2]
Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։
Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ: Մշակումը, հավաքը և օգտագործումը» (Անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի».
{{cite book}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն) - ↑ «Սննդամթերքների էջերը»
Գրականություն
- Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8